Այսօրվա թերթերը չեն շրջանցել Գագիկ Ծառուկյանի մերձավորը համարվող, հանրությանը «Բանգլադեշցի Համո» անունով հայտնի Աշոտ Ավետիսյանի կալանքից ազատվելու փաստը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ. կամ Բանգլադեշցի Համոն պարտավորվել է առաջիկա ընտրություններում աշխատել ՀՀԿ-ի օգտին, կամ Գագիկ Ծառուկյանը հնազանդության երաշխիքներ է տվել Սերժ Սարգսյանին, կամ դատախազությունը, որ Համոյին ազատելու որոշում է կայացրել, դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից, կամ էլ` Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել ոստիկանության պետ Վովա Գասպարյանին, որը Համոյի ձերբակալության կնքահայրն էր: Թե այս տարբերակներից որ մեկն է իրականը, կերեւա առաջիկայում»:
Թեմային է անդրադարձել նաեւ «Ժամանակ»-ը. - «Բանգլադեշի Համոյի խափանման միջոցի փոփոխությունն ու նրա ազատ արձակումը ըստ ամենայնի վկայում է Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան»-ի, կամ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հրադադարի հաստատում: Խնդիրն այն է, թե տվյալ պարագայում ով է ում զիջել՝ Սերժ Սարգսյա՞նը Գագիկ Ծառուկյանին, թե՞ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին: Ի դեպ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ Բանգլադեշի Համոյի ազատ արձակումը տեղի ունեցավ ԲՀԿ խորհրդարանական մեկօրյա բոյկոտից հետո, ինչը կարող է վկայել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պարզապես դիմել է նման քայլի` Սերժ Սարգսյանին սպառնալով, որ բոյկոտը կարող է վերաճել առավել լուրջ քայլերի, եթե Ծառուկյանի մերձավորը ազատ չարձակվի, որովհետեւ նրա կալանքի տակ լինելը, անշուշտ, մեծ հարված էր Գագիկ Ծառուկյանին: Սակայն այս ամենով, իհարկե, Սարգսյան-Ծառուկյան հակադրությունն ավարտված համարել հնարավոր չէ, եւ խոսքը հրադադարի, սակայն, անշուշտ, ոչ խաղաղության մասին է»:
«Երկիր»-ն անդրադարձել է երեկ խորհրդարանում արձանագրված կրկնակի քվեարկության դեպքերին` գրելով. - «Ինչպես կարելի է հավատալ խորհրդարանական մեծամասնություն կազմող պատգամավորների` ընտրողների ձայները արդարորեն հաշվելու խոստումներին, եթե երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող օրինագծերի քվեարկությունն է կեղծվում նրանց կողմից, երբ նույն այդ «ազնիվ» պատգամավորն իրեն իրավունք է վերապահում քվեարկել 50 000 ընտրողների անունից` առանց ունենալու դրա իրավունքը։ Նույն այդ «ընտրյալները» համամասնական-մեծամասնականի շուրջ քննարկումների ժամանակ կուրծք են ծեծում, որ ընտրողը պետք է ունենա ԻՐ պատգամավորը, մինչդեռ 131 հոգանոց խորհրդարանում նրանք այդպես էլ չկարողացան ապահովել այդ «տարածքի պատգամավորների» ներկայությունը, այդ իսկ պատճառով գոնե պառլամենտարիզմի պատրանք ստեղծելու համար ստիպված են դիմել այսպիսի աճպարարությունների` ծիծաղելի դարձնելով արդարության, թափանցիկության, ազնվության մասին բոլոր հավաստիացումները»։
Նույն հարցի առնչությամբ «Հրապարակ»-ի անդրադարձը. - «Ի՞նչ մի սարսափելի բան է եղել որ՝ տեսա՜ր դու. մի քանի պատգամավոր քվեարկել են մյուսների փոխարեն: Դրանք ի վերջո այն մարդիկ են, ովքեր կարող են բառերի փոխարեն բռունցքներով բացատրվել հասարակական վայրում, հենց նիստի ժամանակ իրար «հայվան» անվանել, ամիսներով խորհրդարան չգալ եւ կեղծ բժշկի թղթեր ներկայացնել, հինգ տարի խորհրդարանում նստել եւ ծպտուն չհանել: Շարքը կարող եք ինքներդ շարունակել: Այս որակի պառլամենտականների համար ձեռքը մի թեթեւ երկարացնելն ու հարեւանի կոճակը սեղմելն արդյո՞ք այնքան աննախադեպ բան է, որ այսպիսի աղմուկ է բարձրացել: Այս ամենի մեջ մի լավ բան կա՝ լրագրողական «աչքն» ամենահաս է դարձել եւ արձանագրում է ամեն ինչ: Իսկ ինտերնետը լրացնում է հեռուստատեսությունների անազատության բացը»:
«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Խորհրդարանական ընտրությունների ժամկետների մոտենալուն զուգընթաց մեզանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն սկսում է գնահատվել ներքաղաքական պայքարի համատեքստում։ Ըստ որում, մոռացվում է իրողությունը, որ այսօր լուրջ գործընթացներ են ծավալվում նաեւ Հայաստանը շրջապատող տարածաշրջանում, ուստի ո՛չ մեր երկիրը, ո՛չ էլ նրա գործընկերները չեն կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել մինչեւ ընտրությունների ավարտը։Դրա ամենավառ վկայությունն են օրերս տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչական պատվիրակությունների հայաստանյան այցերը, որոնց վերաբերյալ լրատվամիջոցներում տարածվող միակողմանի եւ պարզունակ գնահատականները միայն տարակուսանք են հարուցում։ Իրականում ՌԴ փոխվարչապետ Վ.Զուբկովի, «Ռոսատոմի» ղեկավար Ս.Կիրիենկոյի եւ Անվտանգության խորհրդի նախագահ Ն.Պատրուշեւի հայաստանյան այցերը վկայում են, որ մեր ռազմավարական դաշնակիցը անհանգստացած է տարածաշրջանային պատերազմի պարագայում Հայաստանին սպառնացող վտանգներից»։