Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ուրբաթ օրը արտահերթ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրառման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, ժամանակացույցում ընդգրկված են 96 միջոցառումներ: Յուրաքանչյուրի համար նշվում է միջոցառման անվանումը, անցկացման իրավական հիմքը, կատարման ժամկետները եւ կատարման համար պատասխանատու կազմակերպությունը:
Այս ժամանակացույցի հաստատումը, ըստ Տիգրան Մուկուչյանի, ուղղակիորեն պայմանավորված է Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթով:
«Սա եւս մեկ լրացուցիչ հնարավորություն է ապահովելու ընտրական գործընթացների նկատմամբ ինչպես լիակատար վերահսկողությունը, այնպես էլ թափանցիկությունն ու հրապարակայնությունը», - ասաց Մուկուչյանը:
Այսօր ավելի ուշ ժամանակացույցը պետք է հրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում, ինչից, մասնավորապես, պարզ կդառնան ընտրական ցուցակների ներկայացման ժամկետներն ու ըստ այդմ` քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ընդունվեց նաեւ որոշում` «Ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցեղ անձանց` ներկա գտնվելու վերաբերյալ գրառում կատարելու մասին»:
Մուկուչյանի պարզաբանումը. - «Սահմանված են այն եղանակները, մեխանիզմները, թե ինչպես պետք է ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվող անձինք ներկայանան այդ նիստերին: Մասնավորապես, խոսըք վերաբերում է վստահված անձնանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին: Սա սոսկ կազմակերպական միջոցառում է, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր թեկնածուների հավասար իրավունքների պաշտպանությունը ընտրական հանձնաժողովներում»: