«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի բանաձեւը կարելի համարել Հայաստանի համար ոչ տաք, ոչ սառը; Դա մի գոլ բանաձեւ է, որտեղ մեր դիվանագիտությունը, անշուշտ, կարող է մատնանշել հաջողություններ, սակայն միեւնույն ժամանակ հազիվ թե կարողանա ցույց տալ, թե այդ հաջողությունները, ըստ էության, ինչ են փոխելու տարածաշրջանային առկա իրավիճակում, եթե Եվրախորհրդարանը հերթական անգամ շեշտել է երկու կողմերից բանակցությունը շարունակելու անհրաժեշտությունը»: