«Ժողովուրդ» թերթին հարցազրույց է տվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հարց. - «Նախօրեին Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած հաշվետվության ժամանակ Ձեր ընդդիմադիր ելույթը տպավորություն ստեղծեց, թե մոռացել եք, որ Ազգային ժողովի նախագահ եք եւ հավասարաչափ պատասխանատու»։ Պատասխան. - «Անկեղծ ասած այս անգամ ես զարմացա, երբ ստացանք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որովհետեւ գիտեմ, որ մինչեւ մեզ հասնելը իրենք համապատասխան գերատեսչությունների հետ քննարկում են խնդիրը եւ եթե այդքանից հետո կան չարաշահումներ, յուրացում, թալան, ուրեմն հարկավոր է հավուր պատշաճի գնահատական տալ»։