«Ժողովուրդ» թերթին հարցազրույց է տվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հարց. - «Նախօրեին Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի ներկայացրած հաշվետվության ժամանակ Ձեր ընդդիմադիր ելույթը տպավորություն ստեղծեց, թե մոռացել եք, որ Ազգային ժողովի նախագահ եք եւ հավասարաչափ պատասխանատու»։ Պատասխան. - «Անկեղծ ասած այս անգամ ես զարմացա, երբ ստացանք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որովհետեւ գիտեմ, որ մինչեւ մեզ հասնելը իրենք համապատասխան գերատեսչությունների հետ քննարկում են խնդիրը եւ եթե այդքանից հետո կան չարաշահումներ, յուրացում, թալան, ուրեմն հարկավոր է հավուր պատշաճի գնահատական տալ»։ Հարց. - «Բայց դուք, ի տարբերություն ընդդիմության, նաեւ որոշումներ կայացնելու հնարավորություններ ունեք, իսկ Վերահսկիչ պալատը նույն ոճով հինգ տարուց ավելի աշխատում է»։ Պատասխան. - «Դե՝ նույնն էլ ես էի ասում։ Ազգային ժողովի նախագահը գործադիրում որոշում կայացնելու իրավունք չունի, բայց որպես թիմի անդամ հորդորեցի վարչապետին, որ ինքը որոշումներ կայացնի՝ նման մարդկանցից ազատվենք»։ Հարց. - «Պարո՛ն Աբրահամյան, Դուք էլ բազում սեփականություններ ունեք՝ նաեւ ստվերից ու ատկատից գոյացած»։ Պատասխան. - «Ես 2008 թվականից գործադիրում չեմ աշխատում, ես որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ կապ չեմ ունեցել»։ Հարց. - «Իսկ ինչպե՞ս եք հարստացել»։ Պատասխան. - «Աշխատանքի շնորհիվ. Աշխատել եմ Արտաշատի գործարանում։ Երբ սեփականաշնորհման գործընթաց սկսվեց, մենք սեփականաշնորհել ենք այն, եւ այլն։ Աշխատանքի, բիզնեսի արդյունքում։ Պետական բյուջեի փողերը թալանելով ես չեմ զբաղվել, նման ցանկություն չունեմ եւ նման մարդկանցից անգամ զզվում եմ»։
Արձագանքելով այն փաստին, որ խորհրդարանի նախագահն է հրապարակավ դժգոհություն հայտնում պետբյուջեի մսխման կապակցությամբ, «Հայոց աշխարհը» գրում է. - «Ընդդիմությունը շոկային վիճակում է, իշխանությունը` կոռուպցիայի մասին խոսելու մենաշնորհից էլ զրկեց նրան: Սակայն համաձայնեք` անցել է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության խոսելու, իրարից «մենաշնորհներ» խլելու ժամանակը, ի վերջո, թալանի մասին խոսելով հասարակությանը չես զարմացնի: Փոխարենը եկել է թալանչիների ձեռքը բռնելու ժամանակը: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են` անհրաժեշտ է ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքով եւ յուրացումներով, կոռումպացված պաշտոնյաները, օրենքը խախողները պետք է պատասխանատվության ենթակվեն, թալանչիներով պետք է զբաղվի դատախազությունը»։
«Ժամանակ» թերթն արձագանքում է երեկ տարածված այն տեղեկությանը, ըստ որի Մեծ ութնյակի՝ առաջիկայում կայանալիք գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը հանդես կգան ղարաբաղյան կարգավորման մասին հայտարարությամբ։ Թերթը մեկնաբանում է. - «Այս ֆորմատով նախագահների հայտարարություններն ամենեւին նորություն չեն, սակայն նոր հայտարարությունն, իհարկե, տեղի է ունենալու շատ հետաքրքրական ժամանակահատվածում։ Մի կողմից՝ Իրանում հայտնի կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները եւ նաեւ միգուցե սկսված լինեն ինչ-որ նոր պրոցեսներ։ Այս առումով հետաքրքրական է, թե արդյոք այդ երկրին կհաջողվի՞ խուսափել նախորդ նախագահական ընտրությունների ցնցումներից, թե՞ այս անգամ ամեն ինչ կլինի միգուցե ավելի հանդարտ, բայց առավել հիմնավոր ու խորքային։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները եւ արեւմտյան մյուս երկրները հայտարարել են Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին եւ ակնհայտ է, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովից առաջ նրանք ճնշում են բանեցնում Ռուսաստանի վրա։ Սրան զուգահեռ ընթանում են թուրքական զարգացումները, որոնք, անկասկած, բավական լուրջ են եւ, ըստ էության, առաջիկայում կարող են տարածաշրջանի եւ ընդհանրապես աշխարհի համար լինել շատ ավելի վճռորոշ, քան, ասենք, սիրիական զարգացումներն են այսօր պատկերանում։ Այսպիսով ակնհայտ է, որ եռյակի նոր հայտարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ լինելու է բոլորովին այլ աշխարհաքաղաքական ֆոնի պայմաններում քան նախորդ հայտարարությունները։ Եվ ուրեմն միանգամայն առարկայորեն հարց է առաջանում, թե ի՞նչ նոր մեսիջներ կարող են լինել այս հայտարարության մեջ, որոնք ուղղված կլինեն հակամարտող կողմերին եւ Ղարաբաղին»։