«Չորրորդ իշխանություն»-ն ամփոփում է․ - «Քաղաքական ամառը բավականին թեժ ստացվեց: Այն իմաստով, որ Հայաստանում փորձարկվեց միանգամայն նոր մոդել՝ «ակտիվ քաղաքական կյանք» առանց քաղաքական ուժերի: Ակտիվիստները պայքարեցին հանրային տրանսպորտի թանկացման դեմ և անսպասելիորեն հաջողության հասան (թեև, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես), հիմա պայքարում են բուհերի ուսման վարձավճարների բարձրացման դեմ, հետո երևի կպայքարեն վճարովի ավտոկայանատեղերի ռեկետի դեմ և այլն: Եվ իհարկե՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ հաջողություններ կունենան: Իշխանություններին էլ է ձեռնտու․ նրանք պիտի հանրությանը ցույց տան, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ մի հարց չեն կարողանում լուծել, իսկ ահա հասարակական շարժումների ակտիվիստները լավ էլ հարցեր են լուծում՚:
«ՀՀ իշխանությունները լավ են յուրացրել «Հաց և տեսարաններ» հայտնի կարգախոսը», - գրում է «Ժողովուրդ»-ը: - «Միայն թե մեր պարագայում հացը գնալով պակասում է, փոխարենը անպակաս են տեսարանները: Սերժ Սարգսյանը հանդիպում է երիտհանրապետականներից կազմված «Բազե-2013» երիտասարդական ճամբարի ներկայացուցիչներին և հետները թենիս խաղում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Միասին» երիտասարդական ճամբարի մասնակիցների համար երգելուց չբավարարվելով, շտապում է «բազեների» մոտ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցուցադրական շրջում է մայրաքաղաքի վարչական շրջաններում: Տպավորություն է, թե Հայաստանում չկա որևէ խնդիր՝ ո’չ արտագաղթն է դարձել սպառնալիք, ո’չ գործազրկություն կա, ո’չ Լեռնային Ղարաբաղի հարց: Այնինչ իրականում այս ամենը պարզապես խաբկանք է: Եվ տեղի ունեցողը հիշեցնում է խրախճանք ժանտախտի ժամանակ»:
ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Հրապարակ» թերթի հարցին, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն արդյոք անվտանգության բավարար երաշխիքներ է տրամադրում Հայաստանին, պատասխանում է. - «Մեր նոր հարևանը` Եվրոպան, դռները բացել է եւ մեզ առաջարկում է համագործակցության որոշակի մակարդակ: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու մի ձեռքը, որը մեկնվում է եւ առաջարկում է համագործակցել, բարեկամություն անել, մենք պետք է այդ ձեռքին խփենք»: