Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի կողմից նախագահ ընտրելու՝ ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթները, և Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունն անցկացնել համապետական քվեարկությամբ։
Այդ պաշտոնում ՀՀԿ-ն կառաջադրի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
293 միլիոն դոլար․ 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները ճիշտ այսքան գումար են հայտարարագրել պաշտոնը ստանձնելու պահին։
Երևանի Մոսկովյան փողոցը 222 միլիոն դրամով հիմնանորոգելու ծրագրի մեջ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն անարդյունավետ ծախս ու անգամ՝ փողերի յուրացման նպատակ են տեսնում։
Պաշտոնական Ստեփանակերտը դրական է համարում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն ու կարծում, որ ընտրվելու դեպքում նա կարող է մեծ օգուտ բերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։
«Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը երեկ ավելի քան երեք ժամ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում և իրավապահներին միջնորդել է պաշտպանության տակ վերցնել իր ընտանիքին, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատագամավորները հակասահմանադրական են համարում խորհրդարան ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագիծը՝ պնդելով, թե իշխանությունը դրանով փորձում է «նախագահից վերցնել ու ապագա վարչապետին տալ ներում շնորհելու իրավունքը»։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին։
Ոստիկաններին կոռուպցիայից հեռու պահելու համար Կառավարությունը այժմ էլ նոր ռազմավարություն է ծրագրել
Երեկ և այսօր e-draft.am կայքում հրապարակված երկու օրենքի նախագծերից («Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին») պարզ է դառնում, որ կփոփոխվեն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի նստավայրերն ու նրանց աշխատակազմը։
Կոալիցիոն կուսակցության խմբակցության ղեկավարը խոչընդոտներ չի տեսնում:
Հայկական բանակը 26 տարեկան է
Բեռնել ավելին