Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի նախագահին ասել է՝ ուզում է, որ երկրում լիազորությունների վերաբաշխում լինի։
Վարչապետի՝ ստվերի դեմ պայքարի մասին հայտարարությունները տնտեսագետ Վահագն Խաչատրյանին հիշեցնում են խորհրդային տարիներին կոմունիստների լոզունգները:
Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարող Վաղինակ Շուշանյանն ասել էր, թե չի վճարելու թանկացած հոսանքի համար՝ «պետք եղավ՝ ահաբեկություն էլ կանեմ»:
Հայաստանի գործարարների միության նախագահը վստահեցնում է՝ Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող վիզային ռեժիմի մասին օրենքը որևէ կերպ չի ազդի հայաստանցիների վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վստահեցրել է, թե խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել։
Հանրային խորհրդի նախագահը հայ - ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով:
Նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ նախնական վարկածով 54-ամյա Դիլհամ Ասկերովն է սպանել Սմբատ Ցականյանին:
«Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից», - ասում է ԼՂ նախագահի խոսնակը:
Գյուղապետի խոսքով՝ գրեթե երկու շաբաթ անհետ կորած պատանու տեղը հայտնել են օրերս ձերբակալված դիվերսանտները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, այսօր հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին:
Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմիններն այսօր քրեական գործ են հարուցել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստի կապակցությամբ:
«Այդ կռվի մասին իրենք շատ են խոսում՝ վաղը կլինի, մյուս օրը կլինի․․․ չի համապատասխանում իրականությանը», - հավելում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Դիվերսանտի կողմից վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Հարևանները ևս այս վարկածն են առավել հավանական համարում։
Քարվաճառի Նոր Էրքեջի և հարակից գյուղերի բնակիչները շարունակում են 17-ամյա Սմբատ Ցականյանի որոնողական աշխատանքները, ով արդեն մեկ շաբաթ է անհետ կորել է:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել:
Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ եթե նույնիսկ Ռուսաստանը պատրաստ լինի, Բելառուսն ու Ղազախստանը չեն համաձայնի:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանն այսօր դիմել է Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:
Կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով:
Ի՞նչ անեն աղքատության մեջ գտնվող այն քաղաքացիները, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց կառավարությունից որևէ աջակցություն չեն ստանում:
Բեռնել ավելին