«Մալաթիա-Սեբաստիան Սամվել Ալեքսանյանի տարածքն է»,- ասաց ընտրողներից մեկը քարոզարշավի դուրս եկած Անահիտ Բախշյանին:
Ջրառատում վիրավորվածի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ով պնդում էր, որ գյուղում կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը զենքն ուղղել էր իր որդիներից մեկի գլխին, օրեր անց հայտարարեց՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի, ընդգծելով՝ ինքն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը խելք-խելքի են տվել ու հաշտվել:
Փաստաբանները դատավոր Արմեն Բեկթաշյանին փորձում էին համոզել, որ այդպիսով խախտվում է դատական ընթացակարգը, բայց ապարդյուն:
Սարիթաղցի տասը կալանավորների հարազատները վրդովված են՝ դատական նիստերը կշարունակվեն միայն ընտրություններից հետո:
Նորքի զինված խմբի գործով շուրջ 3 ամիս առաջ մեկնարկած դատական նիստն այդպես էլ չի կայանում գլխավոր մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով:
Հոգեբուժարանում հաշվառված ու անվճար հոգեմետ դեղեր ստացող տղամարդու կինն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» պատմեց՝ ամուսինը տարիներ շարունակ չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ: Ում ասես դիմել է, ուր ասես գնացել՝ արդյունքը զրո է:
Էլեկտրաէներգիայի համար վճարած 38,000 դրամը, հաշմանդամություն ունեցող Անուշ Փոփեյանի ընտանիքին նպաստից զրկելու պատճառ կարող է դառնալ:
«Ժառանգությունը» նախօրեին որոշում էր կայացրել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Կուսակցության փոխնախագահն էլ հայտարարել էր, որ ներկայումս բանակցում են ինչպես «Ելք»-ի, այնպես էլ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հավանական դաշինքի հետ:
Հազար դոլար կաշառք վերցնելու կասկածանքով անցյալ տարի գետնանցումում ԱԱԾ-ի կողմից ձերբակալված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց երրորդ անգամ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց՝ «Երևան» ՔԿՀ-ից տեղեկացրել են՝ թեպետ Վահան Շիրխանյանն ի վիճակի է իր ոտքով գալ դատարան, այդուհանդերձ նա կրկին հրաժարվել է դուրս գալ խցից ու սալյակ է պահանջել:
Բեռնել ավելին