Մատչելիության հղումներ

Ջրառատում կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը տարվել է ոստիկանություն. Ահարոնյան


Աշոտ Ահարոնյան, արխիվ
Աշոտ Ահարոնյան, արխիվ

Ջրառատում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող Ջրառատ համայնքի բնակիչ, 1982 թվականին ծնված Տիգրան Սարգսյանը Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքում է, «Ազատության»-ը փոխանցեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Այսօր ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG