Դեսպան Ջուդիթ Ֆարնվորթի խոսքով, ԵԽԽՎ-ի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն այն է, որ «կառավարությունը չի կարող վերահսկել, թե ինչ են անում ԵԽԽՎ-ի պատգամավորները»:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մոտ մեկ ամիս է մնացել, բայց քարոզի համար նախատեսված անվճար ցուցատախտակները դեռ դատարկ են:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով, դեմոկրատական պետությունում երբեք ոչ ոք չի կարող նման կարծիք հայտնել։
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը ասում է՝ չնայած տնտեսական դժվարություններին, ԵՏՄ-ում առաջընթացը բացահայտ է։
Լրատվամիջոցները շարունակում են հետևել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքին, թերթերը անդրադառնում են նաև մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը բարձրացնելու մասին օրինագծի ընդունմանը Ազգային ժողովի կողմից:
Երևանից Ստեփանակերտ մեկնած Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպել են նախագահ Բակո Սահակյանին։
Կրակոցներ հնչել են և՛ Տավուշի, և՛ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։
Վասիլի Նիբենզյան այսօր Երևանում անդրադարձավ պնդումներին, թե Ռուսաստանը համարժեք չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։
Հիմնականում Ռուսաստանից ժամանած տասնյակ հյուրեր առջև Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ ռուսաց լեզվով։
ԵՏՄ-ին անդամակցությունը, շեշտում է Արթուր Ղազինյանը, լրջորեն սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները այդ ուղղությամբ:
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ, այսօր կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Ավելին՝ փաստաբանները նորանոր բացահայտումներ են անում պալատի ներքին խոհանոցի մասին։
Կառավարության այսօրվա որոշմամբ շուրջ 1.8 մլրդ դրամ (ավելի քան 3.5 մլն ԱՄՆ դոլար) հատկացվեց սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար:
ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը քննադատում է Ոստիկանության գործողությունները խորհրդարանի մոտ հոկտեմբերի 5-ին «ՈՉ»-ի ճակատի բողոքի ակցիայի ժամանակ:
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը։
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Եվրամիության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում արդեն մանդատ կտան՝ Եվրամիության ու Հայաստանի միջև նոր համաձայնագրի շուրջ պաշտոնապես բանակցություններ սկսելու համար:
«Ժառանգության» առաջնորդը դատապարտում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը՝ այն անվանելով «ժողովրդի արժանապատվությանն ուղղված մարտնչող հեգնանք ու կամայականություն»։
Վարչապետը բարձրաձայն դիտողություն արեց հայեցակարգի նկատմամբ թերահավատորեն տրամադրվածներին։
Սահմանադրական փոփոխությունների գնալու որոշումն ընդունվել է միանձնյա, չեն բերվել գործող Սահմանադրության ձախողման օրինակներ և չի ձևավորվել քաղաքական կոնսոլիդացիա, թվարկում է կենտրոնի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը։
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարում է 2016-2017 թվականների «Գրին քարտ»-ի՝ ԱՄՆ ներգաղթի վիճակախաղի մեկնարկի մասին։
Բեռնել ավելին