Հայաստանում ծնողներն իրենց երեխաներին ամեն գնով ցանկանում են տալ բարձրագույն կրթություն, դիմորդներն ուզում են դառնալ իրավաբան, տնտեսագետ, ֆինանսիստ կամ բժիշկ, մինչդեռ, ըստ մասնագետների, աշխատաշուկայում այսօր պահանջարկ կա բանվորների, շինարարների, դերձակների, վաճառողների, մետաղագործների, հրուշակագործների եւ վարորդների: