Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի վստահեցմամբ` հայաստանցի մարզիկները «հնարավորինս նախապատրաստվել են» Լոնդոնի օլիմպիական խաղերին:
«Մեր հնարավորությունների մաքսիմալ չափով նախապատրաստվում ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախարարը` մանրամասնելով. - «Մեր մարզիկները ոչ մի տեխնիկական խնդիր` ուսումնամարզական պրոցեսի եւ տեխնիկական հագեցվածության հետ կապված, չունեն»:
«Ե'վ նախարարությունը, ե'ւ Ազգային օլիմպիական կոմիտեն բոլոր այն խնդիրները, որոնք նախանշել են մեր ազգային ֆեդերացիաները եւ այն մարզաձեւերը, որոնք ներգրավված են լինելու օլիմպիական խաղերում…. Բոլոր խնդիրները լուծված են», - վստահեցրեց Ռոստոմյանը:
Անկախության հռչակումից հետո Հայաստանը ընդամենը մեկ ոսկե մեդալ է նվաճել` 1994 թվականին օլիմպիական չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Անցած 20 տարիների ընթացքում հայաստանցի մարզիկները օլիմպիական 9 մեդալ են վաստակել` 1 ոսկե, 1 արծաթե եւ 7 բրոնզե:
Հարցին, թե որ մարզաձեւերում են հաղթանակ ակնկալում լոնդոնյան խաղերում, նախարարը պատասխանեց. - «Բոլոր այն մարզիկները, որոնք ձեռք են բերել օլիմպիական վարկանիշ, մենք սպասում ենք, որ լավ արդյունքով հետ կվերադառնան եւ բոլորին կուրախացնեն»:
Նորանշանակ նախարարը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է դեռ դպրոցից լրջորեն զբաղվել երեխաների ֆիզիկական դաստիարակությամբ, որպեսզի ոլորտում առաջընթաց ունենանք. - «Շատ կարեւոր է մասսայական սպորտի զարգացումը մեր երկրում: Նաեւ պետք է մարզերին էլ ուշադրություն դարձնել, որովհետեւ նույն մարզերում կան թաքնված տաղանդներ: Մենք նպատակ ենք դրել, որ այդպիսի տաղանդներին պեղենք` գտնենք եւ բերենք սպորտի աշխարհ»:
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 12-ը: Խաղերին սպասվում է 205 երկրների 12 հազարից ավելի մարզիկ-մարզուհիների մասնակցություն` 31 մարզաձեւերում: