Մատչելիության հղումներ

113 սիրիահայ երեխաներ ընդունվել են թիվ 114 ավագ դպրոց


113 սիրիահայ երեխաներ ընդունվել են թիվ 114 ավագ դպրոց
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

113 սիրիահայ երեխաներ ընդունվել են թիվ 114 ավագ դպրոց

Չնայած Կրթության եւ գիտության նախարարությունը դեռ մեկ ամիս առաջ նրանց համար առանձնացրել էր 3 ավագ դպրոցներ` (Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 եւ Նոր Նորք համայնքում` թիվ 62), այնուամենայնիվ մեծ թվով աշակերտներ ընդունվել են թիվ 114 դպրոց:

Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը նշում է, որ նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է, սակայն չգիտի, թե ինչի հետ է կապված դպրոցի ընտրությունը:

4-12-րդ դասարաններում սովորող սիրիահայերի համար առանձին դասարաններ չեն ձեւավորվել:

«Դա արել ենք մեկ նպատակով, որպեսզի նրանք, շփվելով համադասարանցիների հետ, ավելի շուտ ընտելանան եւ սովորեն արեւելահայերեն», - ասաց Կոստանյանը:

15 ամյա Արենը Հալեպից է, նա պատմեց, որ առաջին տպավորությունները դպրոցից դրական են, արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել, սակայն դժվար է հարմարվել լեզվին, շատ բաներ չեն կարողանում հասկանալ, դասագրքեր էլ չունեն, քանի որ չեն կարող կարդալ:

«Հալեպից այստեղ են եկել եւ նույն դպրոցում են սովորում նաեւ իմ ընկերները, համադասարանցիները, ինչի շնորհիվ շատ չենք կաշկանդվում: Դեռ Հալեպում մնացած մեր ընկերներն ու հարազատները պատմում են, որ դպրոցներն այնտեղ երեւի թե չեն բացվի, իսկ եթե բացվեն` միեւնույն է աշակերտները չեն գնա», - ասաց Անդրանիկ Շիշոյանը:

Մեղեդին սովորում է դպրոցի 12-րդ դասարանում, նա ասաց, որ հայրը, մայրն ու քույրը դեռեւս Հալեպում են մնացել: Աղջիկը նշում է, որ շատ է անհանգստանում նրանց համար, սակայն ընտանիքը Հայաստան տեղափոխվելու հնարավորություն չունի, քանի որ անձնագրերի հետ կապված խնդիրներ կան:

Մեկ-երկու շաբաթ Երեւան ժամանած պատանիներն ասում են, որ վիճակն արդեն շատ վատ էր:

Ռուզաննա Կոստանյանը տեղեկացրեց, որ երեխաների համար արեւելահայերենի լրացուցիչ դասընթացներ են կազմակերպելու, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG