Մատչելիության հղումներ

Մասնավոր բուհերի դիմորդների թիվը նվազել է 80-90 տոկոսով


Մասնավոր բուհերի դիմորդների թիվը նվազել է 80-90 տոկոսով
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Կրթական ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունների հետեւանքները սկսեցին ի հայտ գալ երկու տարի անց միայն։

2010 թվականին ընդունվեց «Բարձրագույն կրթության» մասին եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի` մասնավոր բուհերը եւս պետք է ընդունելության քննությունները կազմակերպեն միասնական համակարգով: Անցյալ տարի մասնավոր բուհերը փոփոխության ազդեցությունը չզգացին, քանի որ 12-ամյա կրթական համակարգին անցնելու արդյունքում դպրոցները շրջանավարտներ չտվեցին։ Այս տարի, սակայն, պատկերն այլ է` մասնավոր բուհերի դիմորդների թիվը նվազել է 80-90 տոկոսով:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բազմիցս նշել է, որ հիշյալ փոփոխությունների շնորհիվ մասնավոր եւ պետական համալսարանների համար ստեղծվել է միասնական հավասար դաշտ, մինչդեռ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը կարծում է, որ այս որոշումը մեկ այլ նպատակ ունի. - «Անել ամեն ինչ, որ բուհական համակարգը նորմալ ընդունելություն չկարողանա կատարել եւ ինքն իրեն մարի: Եթե բուհում ուսանող չկա, ապա չկա մնացած ամեն ինչ»:

Բուհը նախորդ տարիների 300-ի փոխարեն այժմ ունի 30 դիմորդ: «22 տարվա բուհը, որի շրջանավարտներից ոմանք նախարարներ, դատավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են այսօր, մի քանի տարի հետո հնարավոր է փակվի», - ասում է Ջհանգիրյանն ու ավելացնում, որ բուհերին միասնական դաշտ բերելուց առաջ պետք է իսկապես ստեղծվեին հավասար պայմաններ, ինչը կառավարությունը չի ապահովել:

Ինչպես Ջհանգիրյանը, այնպես էլ Հյուսիսային համալսարանի ռեկոր Բորիս Մակիչյանը կարծում են, որ խախտվել են իրենց իրավունքները, նման որոշում չպետք է կայացվեր։

Հյուսիսային համալսարանը նախկին 600-700-ի փոխարեն ունի 120 դիմորդ:

«Հուսով եմ եւ համոզված, որ շուտով կառավարությունը այս որոշումը կվերանայի», - ասաց Մակիչյանը:

«Գլաձոր» համալսարանի ռեկտորը, սակայն, նշում է, որ շուտով իրենք ի վիճակի չեն լինի վճարել շուրջ 120 հոգուց բաղկացած աշխատակազմի աշխատավարձը, իսկ այն, որ նախարարությունում ասում են, թե բուհերը դիմորդներ ներգրավելու համար պետք է նվազեցնեն վարձավճարները, գովազդեն իրենց տված կրթությունը, Ջհանգիրյանը անիմաստ է համարում.-«Պարոն Աշոտյանը ինքը ամենամեծ ռեկլամն է, ինքը երկու անգամ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ մասնավոր բուհերը փակվում են:Այ քեզ ռեկլամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG