Ինչպես տեղեկացանք հանրային կապերի բաժնից, դատախազությունը փորձում է պարզել լրատվամիջոցների հրապարակումներում նշված հանգամանքները։
Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ մարտիմեկյան իրադարձություններում զոհված Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդների։
Յուվեցի Կարոյի փեսայի փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալի վրայից հանել սպանության փորձի մեղադրանքը: Նախաքննական մարմինը դեռևս որոշում չի կայացրել:
Այս գաղտնիությունը մտահոգությունների պատճառ է դարձել։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքները ընդդիմադիր քառյակի համար անհանգստանալու առիթ չեն:
«Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների ղեկավարների խոսքով՝ ՀԱԿ-ը ու «Ժառանգությունը» կաջակցեն քառյակի գործընկերներին:
Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի նորընտիր նախագահին հանձնել է Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնակալության արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Էրդողանի հետ:
Թուրքիայի նախագահի երդման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով մասնակցելու հարցը որոշել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ ընդդիմադիր գործչի՝ քառյակը պարտավոր է նախագահի հրաժարականի հարց բարձրացնել։
«Ազատության» զրուցակից ընդդիմադիրները նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեցին «հանել վարդագույն ակնոցը»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինված ուժերին և պաշտպանական գերատեսչությանը մեղադրում է հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու մեջ։
Հայաստանը կրկնապատկում է Իրաքի եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները:
Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ Հայաստանը պետք է բոլոր միջոցներն օգտագործի Իրաքի քրիստոնյաների և եզդիների վիճակը թեթևացնելու համար:
Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ զանգվածային բռնությունների այս օրերին դեռևս որևէ եզդի փախստական Հայաստան չի տեղափոխվել։
ԱԺ խմբակցությունները պատրաստվում են համապատասխան փաթեթ ներկայացնել Կառավարությանը:
Ոստիկանությունում «անհեթեթություն» են որակում Մաշտոցի պողոտայի բախումների հետևանքով ազատազրկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հայտարարությունները ոստիկանության բաժնում ծեծի ու բռնությունների ենթարկվելու մասին։
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով։
Ծնողները վստահ չեն, որ դատապարտված երիտասարդները առնչություն ունեն Սարգիս Սահակյանի մահվան հետ ու չեն բացառում, որ մարդասպանները ազատ ման են գալիս:
Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր էլ հակառակորդի կողմից կրակոցներ հնչել են, բայց ավելի քիչ, քան երեկ և նախորդ օրը։
Բեռնել ավելին