Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ քաղաքական ենթատեքստում չի դիտարկում ո’չ իր ղեկավարած նախարարությանն ուղղված՝ վարչապետի քննադատությունները եւ ո’չ էլ նախարարության երեք պաշտոնյաների աշխատանքից ազատվելը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգից հանվել է բոլոր կողմերի առաջարկով, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Արձագանքելով Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին վերաբերող դիտարկումներին` թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «Եվրամիությունը նկատել է պաշտոնական Անկարայի իմիտացիոն քայլերը»:
Երեքշաբթի առավոտյան Հայ ազգային կոնգրեսի պիկետի ժամանակ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված 4 երիտասարդները ազատ են արձակվել եւ մասնակցեցին ՀԱԿ-ի երեկոյան հանրահավաքին:
Երեքշաբթի օրը Երեւանում բացվեց «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը` նվիրված արդար դատաքննության իրավունքին եւ դատական իշխանության անկախության հարցերին:
Երեքշաբթի առավոտյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսեց պիկետը «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: Ընդդիմադիր 4 երիտասարդներ գրեթե անմիջապես բերման ենթարկվեցին:
Հայաստանի գլխավոր դատախազությունը, ինչպես շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշման դեմ:
Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հինգշաբթի երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով, ըստ վկայությունների, մեկ շաբաթ առաջ դաժան ծեծի էր ենթարկել ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին:
Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանը այժմ գտնվում է Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքում՝ ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով:
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` պնդելով, որ իր պատժաչափը սխալ է հաշվարկվել եւ պետք է վերանայվի:
Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այլեւս չի հետաձգելու «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը ներկայացվեցին դեկտեմբերի 16-ին կայանալիք հեռուստահաճախականությունների մրցույթին ներկայացված նախագծերը:
Աստրախանում այսօր հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Առաջիկա հանդիպումից Լեռնային Ղարաբաղում բեկում չեն ակնկալում` վկայակոչելով վերջին մեկ ամսում տեղի ունեցած բացասական զարգացումները:
1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին 8 պետական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Մեդվեդեւ – Սարգսյան – Ալիեւ եռակողմ հանդիպումը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը, «անակնկալ չէ»:
Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական նախնական կալանքի վայրում մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը մինչեւ այժմ չի հանձնվել հայկական կողմին:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազ Ահմեդ Թասյուրտը, «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում անդրադառնալով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությանը, ասաց, որ այս գործի քննությունը պետք է անաչառ լինի:
Մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհվածների հարազատները այսօր Եվրախորհրդի երեւանյան գրասենյակում հանդիպեցին Եվրախորհրդի ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Ժան Լուի Լորանի հետ:
Բեռնել ավելին