Դաժանորեն ծեծված զինվորի հայրը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել ու պաշտոնանկ անել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալին:
Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինվորը պատմեց, որ հոսպիտալում է հոկտեմբերի 28-ից, սակայն խուսափեց այլ մանրամասներ հայտնելուց:
Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ, 5 ամսվա ծառայող Էրիկի հայրը` Գագիկ Գրիգորյանը, խիստ վրդովված մանրամասնեց, որ որդուն ծեծի է ենթարկել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Տղան մեկ ժամից ավելի ծեծվել է առավոտյան ժամանակին չարթնանալու համար:
Հոր խոսքով` Էրիկ Գրիգորյանը ծեծվել է բազմաթիվ զինվորների աչքի առաջ: - «Էդքան զինվորներն էլ ասում են` վախենում էինք գնայինք մոտ, գոնե չթողնեինք [ծեծել]: Երեխան արդեն ուշագնաց ընկած է եղել, բայց ինքը խփել է: Հետո, ուշաթափված, զինվորները տարել են լվացնելու, բռնացրել լվացարանի մոտ նորից ծեծել է», - պատմում է Գագիկ Գրիգորյանը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 1-ին Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):
Քննչական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ Արմեն Բարեղամյանի դեմ նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինվորի` շարքային Բագրատ Եղիշյանին ծեծելու համար: Հոկտեմբերի 18-ին գործը դատարան է ուղարկվել, սակայն նա ազատության մեջ է ու շարունակում է աշխատել: Նախարարության քննչական ծառայությունից պարզաբանեցին, որ սպան աշխատանքից չի ազատվել, որովհետեւ կալանքի տակ չի եղել, եղել է ազատության մեջ . նրա պաշտոնանկության հարցը կարող էր առաջանալ դատարանի վճռից հետո ՝ երբ դատարանը ապացուցված կհամարեր մեղքը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Էրիկ Գրիգորյանի հետ կատարվածից հետո Արմեն Բարեղամյանը կարող է պաշտոնանկ արվել, եթե վերադասը նման որոշում կայացնի, կամ եթե Բարեղամյանին մեղադրանք առաջադրվի ու նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը: