«Մինչ այդ ես հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը իր էական վերանայումը կատարելով` կհասունացնի միաձայն ընդունելու հարցը», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած օրինագծի քվեարկությունը նախատեսված էր ավարտված քառօրյայում, սակայն իշխող կոալիցիայի հորդորով «Ժառանգություն»-ը համաձայնեց հետաձգել այն եւ սպասել դեկտեմբերի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական բանակցությունների արդյունքներին:
Ավելի վաղ քվեարկությունը հետաձգվել էր ԵԱՀԿ-ի դաշտային առաքելության կապակցությամբ:
Հովհաննիսյանը նշեց, որ «նման պատրվակներ» հետագայում նույնպես գտնվելու են, ուստի «Հայաստանը պետք է նախաձեռնող լինի»:
«Աստանայից հետո էլ կարելի է ակնկալել, որ բեկումնային, բարենպաստ որոշում չի լինելու, եւ դրա համար դեկեմբերի 9-ը ոչ թե վերջնագիր է, այլ, այո, վերջնաժամկետ եւ ինչ-որ տեղ` սկիզբ. սկիզբ համազգային նոր քաղաքականության», - ասաց «Ժառանգության» հիմնադիրը:
Հարցին, թե նախագծի քվեարկությամբ չընդունվելը արդյո՞ք չի վնասի Հայաստանի հեղինակությունը, Հովհաննիսյանը արձագանքեց, թե հեղինակության մասին, բացի «Ժառանգություն»-ից, նաեւ իշխող կոալիցիան պետք է մտածի եւ կողմ քվեարկի:
«Կարծում եմ, բոլոր դեպքերում քվեարկությունը կլինի եւ Հայաստանի հեղինակությանը չի հարվածելու: Նրանք, ովքեր պատճառ կամ պատճառաբանություն են փնտրում, կարող են ասել, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը ինքը կբերի Հայաստանի Հանրապետության հեղինակազրկմանը միջազգային ամբիոնում: Եթե մենք ընդունում ենք այդ տրամաբանությունը, ուրեմն ընդհանրապես ի՞նչ Արցախ, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ հանրաքվե կամ ճանաչման խնդիր... Կարող ենք ասել, որ, այո, ճանաչումից հետո լինելու են որոշ հակազդեցություններ, բայց ոչ թե օրինագիծը տապալվելու պատճառով, այլ այն միաձայն անցկացնելու հրամայականով: Դրա համար ես ասում եմ, որ մենք այս հարցով պիտի միասին լինենք: Եթե ոչ` մենք միշտ պիտի պատճառ գտնենք, պիտի ասենք, որ տապալվի` հեղինակազրկում է, ճանաչվի` էլի նույնը: Ես համաձայն չեմ»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը վստահ է, որ պետք չէ վախենալ միջազգային հանրության, առանձին երկրների, մեծ տերությունների հակազդեցությունից:
«Կարող է հայտարարություն լինի, կարող է հակազդեցություն լինի, բայց ինքնիշխան Հայաստանը ինքը պիտի բեկում մտցնի, փոխի մեթոդաբանությունը, եւ դրանից հետո, որոշ շրջան անց, թե համանախագահողները, թե իրենց ներկայացրած երկրները պիտի հասկանան, որ գործ ունեն Հայաստանի հետ, որը նաեւ ճանաչել է մի նոր պետություն, եւ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնելով, որ դեկտեմբերի 10-ին լրանում է Ղարաբաղի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձը`«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը անհրաժեշտ համարեց, որ Հայաստանը մինչ այդ գոնե առաջին ընթերցմամբ ընդունի Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը եւ մինչեւ 20-ամյա հոբելյանը ստանձնի Ղարաբաղի «միջազգային ճանաչմանը հասնելու հաղթարշավը»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Հովհաննիսյանի խոսքով. - «Եթե ինքը ուզում է արժանանալ ոչ միայն անվտանգության երաշխիքներին, պահպանել իր ամբողջականությունը, իր ինքնիշխանությունը եւ արժանանալ միջազգային ճանաչման, ինքը պիտի հետեւից հասնի Կոսովոյի եւ Աբխազիայի: Արցախը պետք է դուրս գա ինքնագոհության եւ ստվերի մեջ մնալու իր ներկա իրավիճակից»: