Հինգշաբթի երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով, ըստ վկայությունների, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունից:
Զինվորը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք:
Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը», որով նախատեսված պատժաչափը 2-5 տարվա ազատազրկումն է:
Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից տեղեկացրեցին, որ մինչեւ ձերբակալության 72 ժամը լրանալը Բարեղամյանին կառաջադրվի մեղադրանք, եւ դատարանը կորոշի խափանման միջոցի հարցը:
Արմեն Բարեղամյանի դեմ նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ զինվորի` շարքային Բագրատ Եղիշյանին ծեծելու համար: Սակայն այդ ժամանակ խափանման միջոց ընտրվել էր ոչ թե կալանքը, այլ չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը հոկտեմբերին ուղարկվել էր դատարան:
Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից հայտնեցին նաեւ, որ ավարտվել է ինտերնետային YouTube ցանցում սեպտեմբերին տեղադրված աղմկահարույց տեսանյութում պատկերվածի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը, գործն ուղարկվում է դատարան:
Հիշյալ տեսանյութում պատկերված էր, թե ինչպես է սպան ծեծի ու ծաղրուծանակի ենթարկում զինվորներին: Մայոր Սասուն Գալստյանին իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է առաջադրված, եւ նա կալանքի տակ է գտնվում:
Հաղորդվում էր, որ դեպքը «Եղնիկներ» կոչվող զորամասում էր տեղի ունեցել: