Կայքը, մասնավորապես, վիճարկում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրականությունը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում Օսկանյանին խորհուրդ տվեց «բովանդակային առաջարկներ ներկայացնել»:
Ծեծի մեղադրանքը փոխարինվել է անձի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու մեղադրանքով։ Նոր հոդվածով նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Ազգային անվտանգության ծառայությունը «նպատակահարմար չի գտնում» տրամադրել ապացույցները, որոնց հիման վրա ձերբակալություններ են կատարվել։
Պետական համակարգում կոռուպցիոն դրսևորումները բացահայտող և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող կառույցների ղեկավարներին նոր Սահմանադրության նախագիծը ըստ էության զրկում է քաղաքական հայտարարություններ անելու իրավունքից:
Սյունիքի մարզպետի խորհրդականը պնդում է, որ նևրաստենիան «շատ հուզվելու գործընթացն է» և չի խանգարում, որ Տիգրան Խաչատրյանը ղեկավարի ԵԿՄ երիտասարդական կառույցը։
Նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվող փաստաբանների խումբը սահմանադրական փոփոխությունները համարում է հսկայական ռեսուրսների փոշիացում, իսկ դրանց միակ նպատակը՝ իշխող կուսակցության շահերը սպասարկելը։
Իրավաբան Արա Ղազարյանը սա համարում է դատական համակարգին վերաբերող ամենախոցելի դրույթը։
Փաստաբանը պնդում է, որ Տիգրանը չի թաքնվի՝ այն դեպքում, երբ նրա հորեղբոր որդին՝ գործով մյուս մեղադրյալը, հետախուզման մեջ է։
Մհեր Աթաջանյանը տեղեկացրել է, որ բողոք չունի Զարզանդ Նիկողոսյանի դեմ։
Հայաստանի 9 մարզերի 22 համայնքներում սեպտեմբերին կանցկացվեն համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտրություններ:
Ակտիվիստներն ու քաղաքական գործիչները համոզված են, որ այդ հոդվածը հնարավորություն կտա իշխանություններին անարգել ցրել ինքնաբուխ հավաքները։
«Սդղի գյոլի» ծեծկռտուքի հետևանքով տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը, ըստ իր փաստաբանի, պատրաստ է անցնել ցանկացած փորձաքննություն։
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում մայիսի 2-ի տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործով:
Հանրապետական պատգամավորը հակադարձում է Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթների վերաբերյալ ՀԱԿ-ի վերլուծությանն ու քննադատություններին։
«Խոսում են, որպեսզի երաշխավորեն իրենց հետագա պարտությունը», - ընդդիմադիրներին հակադարձում են իշխող ՀՀԿ-ից:
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է փաստաբանի բողոքը, և Արա Բուդաղյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը լուրջ ռիսկեր է տեսնում Սահմանադրության նախագծում խորհրդարանի կայուն մեծամասնությանը և ընտրությունների երկրորդ փուլին վերաբերող դրույթներում:
Ընդդիմադիրները «խայտառակություն» են որակում նոր Սահմանադրության նախագծում մարդուն կյանքից զրկելը որոշ դեպքերում սահմանադրականացնող դրույթը՝ համոզմունք հայտնելով, որ դրանով նոր «Մարտի 1»-երը լեգիտիմացնելու հիմք է դրվում։
Ցուցմունքի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում։
Բեռնել ավելին