Կառավարության շենքի բակում նոր շինություն կառուցելու նախագիծը հարուցել է մասնագետների դժգոհությունը։
Երեկոյան ժամը 6-ից մինչեւ կեսգիշեր թանգարանները կգործեն անվճար եւ կունենան հատուկ թեմատիկ ցուցադրություններ` «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո:
Հինգշաբթի օրը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա կոմպոզիտոր Գագիկ Հովունցի հեղինակային համերգը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Փարիզից ժամանած անվանի երաժիշտներ Ալեքսանդր Բրուսիլովսկու (ջութակ) եւ Ռուստամ Սաիդկուլովի (դաշնամուր) եւ հայաստանցի թավջութակահար Արամ Թալալյանի կատարմամբ:
Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում արդեն 25-րդ տարին անցկացվող երգի եւ պարի համաշխարհային մրցույթից օրերս հաղթանակով է վերադարձել «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը:
Օրերս տեղի ունեցավ Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվելիք Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը, որին մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Շաբաթ օրը երեւանյան ակումբներից մեկում տեղի կունենա դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում չորեքշաբթի մեկնարկել է երկամյա «Նորաձեւության ճանապարհ: Երկխոսություն ճանապարհների խաչմերուկում» ծրագիրը:
Օրերս «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել Համահայկական գրական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը: Հավաքվել է 40 հազար դոլար, եւս 60 հազար դոլար հիմնադրամը ստացել է որոշակի գրական ծրագրերի իրականացման համար:
Մայրաքաղաքի տարբեր վայրերում առաջիկայում տեղադրվելու են տիպային գրավաճառ կրպակներ:
Երգչուհի Էմմին կարծում է, որ իր «Boom, boom, chaka chaka» երգը շատ դրական ազդեցություն է թողնում մարդկանց վրա:
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ գրքի միջազգային տարբեր հեղինակավոր ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին Հայաստանի մասնակցության մասին:
«Երաժշտության մեջ, հատկապես երգային երաժշտության մեջ բարձունք չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասած հայազգի անվանի տենոր Վահան Միրաքյանը` շարունակելով. - «Մարդ պետք է միշտ բարձրանա, բայց գագաթը չի երեւալու»:
Էջմիածնի Մայր տաճարում պատարագիչն էր Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Հայաստանի ազգային արխիվը ծրագրում է մինչեւ 2015 թվականը համացանցում տեղադրել Մեծ եղեռնին վերաբերող շուրջ 12 հազար փաստաթուղթ:
«Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներն ասում են, որ մրցանակաբաշխության շուրջ առաջացած աղմուկը բոլորովին անհիմն էր:
Երկուշաբթի կայացել է Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը:
Շաբաթ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա 22-ամյա հայազգի շնորհալի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Կհնչեն Դվորժակի եւ Չայկովսկու ստեղծագործությունները:
Երեւանում երեքշաբթի օրը մի շարք միջոցառումներով նշվեց դեպի տիեզերք առաջին մարդու` Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակը:
Մարտի 21-ից Երեւանում մեկնարկած հանրապետական «Թատրոն-X» փառատոնի մայրաքաղաքային փուլն ավարտված է:
Երգահան Զառա Դանիելը չի բացառում, որ կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի:
Բեռնել ավելին