Երկուշաբթի կայացել է բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ» խորագրով ստվարածավալ, մոտ 1000 էջանոց գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը:
Գիրքը Եղեռնից մազապուրծ 800 վերապրողների, ականատեսների, այդ թվում` օտարազգի մարդկանց վկայություններ է պարունակում այդ օրհասական շրջանի ողբերգական իրադարձություններ եւ կոտորածների մասին:
Այս գիրքը հայերեն լույս է տեսել 2006 թվականին, որ համար հեղինակը պետական մրցանակի է արժանացել եւ այդ մրցանակի հետ տրվող դրամական պարգեւն էլ օգտագործել է գիրքը թուրքերեն թարգմանելու եւ հրատարակելու համար: Այն թուրքերեն հրատարակվում է թուրք այլախոհ գրող, իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ջանքերով:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Վերժին Սվազլյանն ասում էր, որ թուրքերեն թարգմանված իր գիրքը մեծ պահանջարկ ունի թուրք երիտասարդների կողմից:
«Որովհետեւ նրանք ինֆորմացիայի կարոտ են: Նրանք դպրոցում ուրիշ բան են անցել, անցել են, որ հայերը իրենց կոտորել են, հայերը շատ վատն են եւ այլն, բայց երբ կարդում են, ճիշտ է, վրդովվում են, նամակներ են գրում, որ դուք ճիշտ չեք ասում եւ այլն: Բայց հետո, երբ մենք իրենց ենք ուղարկում մեջբերումներ վերապրողներից, ներողություն են խնդրում, ասում են` մենք չգիտեինք, մեզ դպրոցում ուրիշ բան են սովորեցրել», - ասում էր Սվազլյանը:
Գրքի անգլերեն թարգմանությունը բացի ականատեսների հուշ-վկայություններից ամփոփում է նաեւ պատմական, գաղթի ու կոտորածների տարիներին ծնված երգեր ոչ միայն հայերեն, այլ նաեւ թուրքերեն (հայերի մեծ մասը որոշ գավառներում թրքախոս է եղել), պատմական զրույց-վկայություններ, պատմաբանագիտական ուսումնասիրություններ, քարտեզներ, Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի տեղահանության եւ ցեղասպանության բառարան, ծանոթագրություններ:
Ինչպես պատմում էր 77-ամյա Սվազլյանը, իր ընտանիքն էլ է անցել արեւմտահայությանը բաժին ընկած ճանապարհով: Նա ծնվել է ցեղասպանությունից մազապուրծ գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: Գիտնականը անձնական նախաձեռնությամբ ավելի քան 55 տարի զբաղվել է Մեծ եղեռնը վերապրածներին եւ նրանց ժառանգներին փնտրելով, Հայաստանում եւ սփյուռքի տարբեր գաղթօջախներում վավերագրելով նրանց հուշերը, հրատարակելով ու ներկայացնելով իր բնօրրանից դաժանաբար տեղահանված ու ցեղասպանված մի ողջ ժողովրդի ոչ միայն պատմությունը, այլեւ` այդ ժողովրդի ազգագրական ժառանգությունը: Սվազլյանը հեղինակ է Հայաստանում եւ արտերկրում հրատարակված ավելի քան 20 գրքերի, հարյուրավոր գիտական հոդվածների եւ ուսումնասիրությունների, որոնք բոլորն էլ մի ողջ ժողովրդի անցյալի պատմությունն են ներկայացնում:
«Ժողովուրդը այդ քաղաքական, զանգվածային ոճրագործության ամենամեծ վկան է, եւ ինչպես ամեն մի հանցագործություն բացահայտելիս, առաջին հերթին դիմում են վկաների ցուցմունքներին, այնպես էլ տվյալ դեպքում պետք է անպայման հենվել ականատես վերապրողների վկայությունների, նրանց տված ցուցմունքների վրա», - ասում էր Սվազլյանը: