«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գագիկ Հովունցը ասաց, որ տարիներ ի վեր համագործակցում է Բրուսիլովսկու ու Սաիդկուլովի հետ, բայց Հայաստանում նրանք հանդես են գալիս առաջին անգամ:
«Արդեն 5 տարի կլինի, որ մեր կապը կա Փարիզի հետ` շնորհիվ Ալեքսանդր Բրուսիլովկու», - ասաց 80-ամյա կոմպոզիտորը:
«Ես ոչինչ չգիտեի այդ կոմպոզիտորի մասին եւ ինձ համար նրա ստեղծագործությունները հայտնություն էին», - լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասել էր Բրուսիլովսկին:
Համերգը կազմակերպել է Մշակույթի նախարարությունը: Փոխնախարար Արթուր Պողոսյանի հավաստիացմամբ` նախարարությունը հատուկ քաղաքականություն է վարում` ներկայացնելու ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Այսպիսի մակարդակի եւ կատարողական վարպետության ներկայացուցիչների այցելությունը Հայաստան եւ այնուհետեւ իրենց երգացանկում ընգրկելը մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ այս երաժիշտները իսկապես սպասված հյուրեր են աշխարհի բոլոր բեմահարթակներում», -ասաց Պողոսյանը:
Խոսելով Հայաստանում հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու մասին` Պողոսյանը ասաց, որ նախարարությունը չի կարող պարտադրել նվագախմբերին, սակայն հավելեց. - «Մենք բոլոր կազմակերպությունների սուբսիդիայի պայմանագրերում որպես պետական պատվեր պարտադրում ենք կամ պատվիրում ենք իրենց երգացանկում անպայման անդրադառնալ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Եվ դա կատարվում է: Իհարկե, իրենք ավելի շատ կատարում են ոչ ժամանակակիցը, եւ ընդհանուրի մեջ ժամանակակիցը շատ քիչ է: Սա մշակութային շուկա է… կազմակերպությունը կատարում է այն ստեղծագործությունները, որոնցով ինքը կարող է հանրությանը հրավիրել, տոմս վաճառել եւ այլն»: