Օրերս տեղի ունեցավ Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվելիք Սուրբ Աննա եկեղեցու հիմնարկեքը, որին մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Սուրբ Աննա եկեղեցին կառուցվելու է Վահագն Հովնանյանի հովանավորությամբ: Եկեղեցու ճարտարապետական նախագիծը` երիտասարդ ճարտարապետ Վահագն Մոսյանի նախագիծը, ընտրվել է հենց հովանավորի` Վահագն Հովնանյանի ցանկությամբ, թեեւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այս նախագիծը թե՛ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում, թե՛ մշակույթի նախարարությունում քննարկման ժամանակ հավանության չի արժանացել եւ ետ է ուղարկվել լրամշակման:
«Երկու հանձնաժողովներն էլ ասացին, որ առաջադրանքը վերանայելու անհրաժեշտություն կա», - ասաց Մինասյանը` հավելելով. - «Նախագիծը ետ վերադարձավ իր բազմաթիվ թերություններից ելնելով»:
«Հիմնարկեքը եղել է, կառուցապատումը սկսվել է փաստորեն, հիմքը փորված է, բայց դեռ նախագիծ կոնկրետ գոյություն չունի՞», - այս հարցին Ճարտարապետների միության նախագահը արձագանքեց. - «Ես ասում եմ կոնկրետ այն նախագծերի մասին, որոնք երկու, երեք, չորս տարի առաջ շրջանառվել էին: Բայց դրանք ոչ մեկը չստացան շարունակություն, եւ եկավ մի պահ, երբ որ արդեն պատվիրատուն, համաձայնեցրել է քաղաքապետի հետ: Երեւի ինչ-որ մեկի խորհրդով հաստատվել է, չնայած, քանի որ այդ տարածքը շատ կարեւոր նշանակություն ունի քաղաքի համար, ճիշտ կլիներ, որ անեին մրցույթ»:
Դեռ 1970-ական թվականներից Հայաստանի ճարտարապետներից մի քանիսը արել են այդ տարածքի հետ կապված նախագծեր, ասաց Մկրտիչ Մինասյանը` շարունակելով. - «Բայց մեր մոտ լինում է միշտ այնպես, ինչպես... մեր վատ օրինակը գիտենք: Եղավ առանց մրցույթի` նախ, մինչեւ վերջ այդ բոլորը` նախագիծը չքննարկված, եւ այսօր էլ մենք ականատես եղանք, որ այնտեղ հիմնարկեքը եղավ»:
«Մենք շատ ենք հարգում մեր երկրի ղեկավարությանը, նախագահին, ուղղակի նրանք, ովքեր ինչ-որ խորհուրդ էին տվել, որ դա կարելի է լինել առանց այդ նախագիծը բազմակողմանի, հասարակության հետ քննարկելու եւ այլն` նրանք արջի ծառայություն են մատուցել նախագահին», - ամփոփեց Ճարտարապետների միության նախագահը: