Ուրբաթ օրը Ժնեւում բացվեց Գրքի միջազգային 25-րդ ցուցագհանդես –տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ժնեւի քաղաքապետ Սանդրին Սալերնոն եւ այլք, իսկ Հայաստանից էլ մասնակցում է գրողների եւ գրահրատարակիչների պատվիրակությունը, որ գլխավորում է Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:
Հայաստանին հատկացված տաղավարում առաջիկա օրերին` մինչեւ մայիսի 3-ը ներկայացված կլինի շատ ուշագրավ գրականություն` գեղարվեստական, մանկական, թարգմանական, հանրագիտարանային, էլեկտրոնային, Ցեղասպանության մասին պատմող գրքեր, բառարաններ, քարտեզներ, բուկլետներ, կատալոգներ եւ այլն: Տաղավարում այս օրերին կներկայացվեն նաեւ 2 ցուցահանդես` «Հայ հնատիպ գրքեր» եւ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրերի ներքո:
Հայկական տաղավարում տեղի կունենան 25 գրքերի շնորհանդեսներ եւ թեմատիկ 8 կլոր սեղաններ` մեր պատվիրակության անդամների եւ սփյուռքի գրողների ու գրահրատարակիչների մասնակցությամբ:
Հայաստանյան պատվիրակության կազմում են Ռազմիկ Դավոյանը, Արամ Պաչյանը, Վիոլետ Գրիգորյանը, Կարեն Անտաշյանը, Շուշանիկ Թամրազյանը, Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնյանը եւ այլք:
Իսկ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 2-ը Լոս Անջելեսում Հայաստանը մասնակցելու է գրքի ամենամյա միջազգային փառատոնին, որտեղ նույնպես հանդես կգա բավական մեծ առանձին տաղավարով` ներկայացնելով Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան մուլտիմեդիա ծրագրերը, գեղարվեստական, թարգմանական եւ երաժշտական գրականություն:
Մայիսի 5-ից 8-ը Հայաստանը մասնակցում է նաեւ Սալոնիկի (Հունաստան) միջազգային18-րդ ցուցահանդեսին, մայիսի 5-15-ը` Թեհրանի գրքի միջազգային 24-րդ ցուցահանդեսին, մայիսի 12-15-ը` Վարշավային գրքի միջազգային ցուցահանդեսին: