Լրագրող, բլոգեր, ՏՏ եւ մեդիա ոլորտի խորհրդատու
Էդվարդ Նալբանդյանը դրականորեն է արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հնգակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությանը։
Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։
Հայաստանի արտգործնախարարը «սադրանք» է որակել Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի իրականացրած հարձակումը:
Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերջին փոփոխությունները հեռարձակման ոլորտում բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, հայտարարել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։ Միաժամանակ, Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել չստորագրել օրենքում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները, քանի որ դրանք «բացասական ազդեցություն կունենան Հայաստանում բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա»:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն» (Meds Yeghern):
Ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղեւորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը։ Լեհական PAP գործակալությունը հաղորդում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ լեհական պաշտոնական պատվիրակության անդամները եւ անձնակազմը, զոհվել են։ Այս տեղեկությունը հաստատել է Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆեւը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ հերքելով վարչապետի եւ նրա տնտեսական թիմի հնարավոր փոփոխման մասին լուրերը։
Հայ եւ թուրք մտավորականների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքով, ԱՄՆ-ը Ադրբեջանում եւ հարավկովկասյան տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։
Շվեդիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդամենը 1 ձայնի առավելությամբ քվեարկեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին։
Երկուշաբթի վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:
Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006-ի հուլիսից, երկուշաբթի օրը՝ մարտի 1-ին վերաբացվելու է։ Այդ մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանյան ժողովրդավարական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդներից Գարի Կասպարովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասում ժողովրդավարության իրավիճակի, եւ, մասնավորապես, Հայաստանի մասին։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն արագացնելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, շեշտելով, որ «այդ պատմական գործընթացն ավարտին հասցնելը պահանջում է մեր պարտավորությունների կատարումը դրանց ամբողջության մեջ»։
«Թուրք-հայկական արձանագրությունների հարցում Երեւանը բարի կամք չի ցուցաբերում», -երեքշաբթի ադրբեջանական Trend News գործակաությանն ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդգրկումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։
Պաշտպանության նախարարությունում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեքշաբթի օրը անցկացված խորհրդակցության ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կասեցնելու Հայաստանի դեմ «ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ»։
Մեր տարածաշրջանում այսօր խաղաղության ու կայունության ավելի մեծ պաշար կա, քան մեկ տարի առաջ. նոր տարվա ավանդական ուղերձով դիմելով ժողովրդին՝ արձանագրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի կողմից դեկտեմբերի կեսերին ընդունված բանաձեւի առնչությամբ, որում քննադատություն է հնչեցվում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով այսօր հանդիպելու է Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, խոստանում է շարունակել ջանքերը «խելամիտ ժամկետներում» հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղղությամբ:
Բեռնել ավելին