Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հանդիպում Անկարայում՝ ապրիլի 24-ին


Հայ եւ թուրք մտավորականների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։

Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրյա հանդիպման կազմակերպիչը «Անկարայի մտքի ազատության» նախաձեռնությունն է։ Միջոցառման մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեւան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադյանը, գրող, իրավապաշտպան Սայիթ Չեթինը, քաղաքագետ Բասկին Օրանը եւ ուրիշներ։

«Մենք հավատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկա խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով», - թուրքական Hurriyet-ին ասել է Չեթինը, ով միջոցառման կազմակերպիչներից է։

«Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծությունը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել», - հավելել է Չեթինը՝ պարզաբանելով հանդիպման նպատակները։

Հանդիպմանը քննարկվելիք թեմաներից են՝ «1915 թվականի կոտորածներին հանգեցրած իրադարձությունները», «Հայկական հարցը պատմական տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG