Կարեն Կարապետյանի գլխավորությամբ գործադիր մարմինը աշխատեց շուրջ մեկուկես տարի։ Հեռացող կառավարության արվածի ու չարվածի մասին ենք «Ազատության» ուղիղ եթերում՝ «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում, զրուցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանի հետ: