Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» Երևանի քաղաքապետի թեկնածուները քննարկում են ընտրարշավը


Թեև հույսեր կային, որ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակում Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակից ուժերը քարոզարշավը չեն կառուցի իրար վրա ցեխ շպրտելու մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ, փոխվեց ընտրարշավի տրամաբանությունը։ Այս ընտրությունը փաստացի հռչակվեց «հակահեղափոխության» դեմ պայքարի մի նոր փուլ՝ զուտ քաղաքի կառավարման հարցեր լուծող մարմնի ձևավորման հետ կապելով անգամ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:

«Տպավորություն է, որ մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական հերթական մոբիլիզացիայի», - նշել էր «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն, նաև հավելելով՝ «վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և´ հեղափոխականները, և´ հակահեղափոխականները», և մարդիկ պետք է իմանան, թե ինչպես են լուծվելու այդ խնդիրները:

Այս հարցերի մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում «Լույս» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի և «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG