Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների թեման


Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու նախագիծը կառավարություն կներկայացվի միայն օգոստոսի 16-ին, այսինքն՝ ավագանու արտահերթ ընտրությունների օրը դեռ վերջնականապես հստակ չէ, պաշտոնական որոշումը չկա: Սակայն շատ քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են քաղաքապետի իրենց թեկնածուներին: Ընտրարշավի մասնակիցների քանակը կհասնի մոտ մեկ տասնյակի:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերն են Հայոց համազգային շարժման կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը և Երևանի ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG