Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից մեկը, ամփոփելով քարոզարշավը, ասել էր` այն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերից հորդող կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից, և այն ամենանողկալի ընտրապայքարն է, որին մասնակցել է:
Քաղաքապետի թեկնածուներից մյուսի բարձրաստիճան կողմնակիցը, մինչդեռ, ասում է, թե սրանք Հայաստանի առաջին ընտրություններն են, որոնք դուրս են քաղաքացիների իմացած տրամաբանությունից, որոնց արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, դավադրություն, կանխորոշվածություն․ «Առաջին անգամ է, որ մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, բոլորը գիտեն, որ թղթի վրա ընտրությունների արդյունքները գրված չեն»:
Ինչպիսին է այս ընտրապայքարը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողների գնահատմամբ: Այս մասին ենք «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում զրուցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի և «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանի հետ:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում