Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները քննարկում են արտահերթի թեման


Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից: Ավելի վաղ նա և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրել էին հուշագիր, ըստ որի՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և Ազգային ժողովի արձակմանը հասնելու նպատակով վարչապետի հրաժարականի դեպքում «Ծառուկյան» դաշինքը պարտավորվում է վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:

ՀՅ Դաշնակցությունը, թեև նախապես ազդարարել էր, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց իրենց օրակարգում չկա, այնուամենայնիվ, նույնպես մտադիր չէ թեկնածու առաջադրել:

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերը այս երկու խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներն են՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG