«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Թերեւս ոչ ոք մեզանում այնքան չի սիրում վերամբարձ դատողություններ անել սեփական հայրենասիրության մասին, որքան հայրենի օլիգարխները։ Թվում է, թե նրանց խոսքերում այդժամ նույնիսկ ինչ-որ մետաղ է հնչում, գուցե, ոմանց համար նույնիսկ թանկարժեք։ Իսկ իրականում օլիգարխը կարող է լինել բարի, եթե հրամայեն, դաժան, եթե ասեն, եւ, հավանաբար, նույնիսկ ինքնուրույն, եթե չափազանց համառորեն պնդեն»։