«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԲՀԿ-ն չի մասնակցել Ազգային ժողովի չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների կազմած հարցաշարին՝ Վահե Ավետյանի սպանության գործով, որ ԱԺ այդ խմբակցություններն ուղղում են գլխավոր դատախազությանը: Ընդ որում` շատ հետաքրքրական է «Բարգավաճ Հայաստանի» բացատրությունը, թե ինչու չեն միացել հարցաշարին: ԲՀԿ-ն չի միացել, որովհետեւ որոշել է չմիանալ «Ժառանգության» մասնակցությամբ որեւէ ձեւաչափի: Փաստորեն «Բարգավաճ Հայաստանը» գտել է պետության թշնամուն, Հայաստանի բոլոր խնդիրների պատճառին՝ «Ժառանգությանը», եւ ներկայումս ԲՀԿ-ն իր ցանկացած դեստրուկտիվ, իրականում իշխանամետ եւ իշխանահաճո քայլ կարող է արդարացնել «Ժառանգությամբ»»:
«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք վերաբերվում մամուլում շրջանառվող տեսակետներին, թե «Ժառանգությունն» այսօր ավելի շատ աշխատում է ընդդիմության դեմ, քան իշխանության»։ Պատասխան. - «Ցավում եմ, որ ընդհանրապես նման հարց կարող է առաջանալ։ Դրանք ուղղակի անհեթեթ խոսակցություններ են։ Իսկապես, դավադրություն է տեղի ունենում ընդդիմադիր զանգվածի նկատմամբ՝ փորձ է արվում կոալիցիոն ուժերից մեկին բերել ընդդիմադիր դաշտ եւ պարտադրել որպես ընդդիմության լիդեր։ Առիթ ունեցել եմ ասելու, որ ընդդիմության մի հատված ժամանակին, պաշտպանության տակ առնելով այդ քաղաքական ուժի անօրինական գործունեությունը, կարողացավ ընդդիմադիր ընտրազանգվածից 15-20 տոկոս ձայն պոկել եւ տեղափոխել իշխանական դաշտ։ Ցավոք սրտի, նույնը շարունակվում է այսօր, եւ հենց այն ուժերը, որոնք այսպիսի վտանգավոր գործով են զբաղված, նախահարձակ են լինում՝ մեզ մեղադրելով ընդդիմության «գործին խփելու» մեջ»։
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով` ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը նախագահական ընտրություններից հետո՞ էլ կպահպանվի»: Պատասխան. - «Դա ԲՀԿ-ն պիտի որոշի: Կարծում եմ` նախագահական ընտրություններին ընդառաջ խորհրդարանի քաղաքական երկրորդ ուժը դիրքորոշումը կհստակեցնի: Հազիվ թե ԲՀԿ-ն նախագահականում չեզոքություն պահպանի, կարծում եմ` կպաշտպանի թեկնածուներից մեկին»: Հարց. - «Իսկ սեփական թեկնածու չե՞ն ունենա»: Պատասխան. - « Որոշողն իրենք են: Եթե նախագահական ընտրություններում քաղաքական որեւէ ուժ իր դիրքորոշումը չի ներկայացնում, վարկանիշային կորուստներ է ունենում: Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պիտի ձեւավորվի, բնականաբար, կսկսվի նոր փուլ քաղաքական դաշտում: Հիմնական բարեփոխումները մենք սկսել ենք 2008 թվականին, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Այս տարիներին ահռելի աշխատանք է կատարվել` բարոյահոգեբանական վիճակի, ժողովրդավարության զարգացման, աշխարհաքաղաքական զարգացումների առումով: Աշխարհն արագ է փոխվում, ավելի նախաձեռնող ենք դարձել»:
«Առավոտ»-ի հարցազրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ասում .է - «Նախորդ փորձը ցույց է տալիս, որ իշխանությունը բռնազավթածների համար միեւնույն է՝ միավորվա՞ծ է ընդդիմությունը, թե՞ միավորված չէ: Միեւնույն է՝ իրենք իրենց ուժային մեթոդներով եւ կեղծիքների մեխանիզմներով են աշխատում, ու այդ պարագայում իրենց համար ընդդիմության միավորված լինել-չլինելը որեւէ նշանակություն չի ունենում: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ տեղի ունեցավ գործող ռեժիմը մերժողների միավորում, բայց տեսանք, որ արյան մեջ խեղդվեց այդ պայքարը: Նախորդ փորձն աչքի առաջ ունենալով՝ կարող ենք ասել, որ ընդդիմության միավորումը առաջիկա ընտրություններում սկզբունքային խնդիր չէ»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ո'չ Վարդանիկի «արեւով» էինք երդվում, ո'չ էլ Սամվել Բալասանյանի համար է «ուշքներս» գնում ու ո'չ էլ առանձնապես մեծ տարբերություն ենք տեսնում նրանց միջեւ։ Բայց մի բան փաստ է, որ ո'չ նախկին, ո'չ էլ ապագա քաղաքապետերը Հայաստանի երկրորդ քաղաքին արժանի թեկնածուներ չեն։ Սա այն տարբերակն է, երբ ասում են` մրից ելանք, մրջուրն ընկանք։ Բայց բանը դրանում էլ չէ` ի վերջո, եթե գյումրեցին Վարդանին կամ Սամվելին է տեսնում իր քաղաքապետի պաշտոնում, ուրեմն արժանի է հենց դրան, եւ ոչինչ դրա դեմ չես անի։ Սակայն բանն էլ հենց այն է, որ սա գյումրեցու ընտրությունը չէ։ Սա երեւաններից նրան թելադրված ընտրություն է։ Բաղրամյան 26-ում կայացված որոշման արդյունք։ Բայց եթե գյումրեցին նախ ինքն առաջադրի իր քաղաքապետին, ապա առաջադրվածների միջից անարգել ընտրություն կատարի, նա կդառնա այս ընտրության տերն ու պատասխանատուն։ Այլեւս ոչ մեկին նա չի կարողանա մեղադրել իր կյանքը փչացնելու, երկիրը կործանելու, քաղաքային տնտեսությունը թալանելու ու քայքայելու մեջ»։