«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Համակարգային փոփոխություններ, ավազակապետության կազմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում եւ այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել։ Որովհետեւ այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ։ Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միեւնույն հարցը` «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է` կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու եւ ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը»: