«Հրապարակ»-ը գրում է. - «Երբ իշխանությունը չի աշխատում, հայհոյում ենք իշխանավորներին, թե` պարապ-սարապ ման են գալիս, միայն թալանով են զբաղված, սեփական գրպանների մասին են հոգ տանում: Բայց երբ իշխանությունն աշխատելու փորձեր է անում, դա էլ չի բավարարում մեզ: Մարդիկ ասում են` թոզ են փչում մեր աչքին, թատրոն են խաղում: Նախագահի նստավայրում տեղի ունեցած իրավապահների խորհրդակցությունը, որը հեռարձակվեց հեռուստատեսությամբ եւ ցույց տվեց, թե ինչպես է ՀՀ նախագահը վրդովված իրավապահ համակարգի աշխատանքից, ինչպես է քննադատում թերությունները, հանձնարարում շտկել սխալները, ավելի շատ զայրացրել է մարդկանց, քան ոգեւորել»: