«Իրավունք»-ը անդրադարձել է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրին` գրելով. - «Եթե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը քվեարկությունը բոյկոտելու փոխարեն միահամուռ «դեմ» քվեարկեին, ապա «դեմերի» ընդհանուր քանակը կհասներ 59-ի։ Այսինքն` այդ դեպքում այդ բոլոր քաղաքական ուժերից կպահանջվեր միահամուռ ջանքերով ընդամենը երեք ՀՀԿ-ական կամ ՕԵԿ-ական պատգամավորների համոզել դեմ քվեարկելու, այսպես կոչված, «գործընկերոջը փուռը չտալու», «պատգամավորական համերաշխության», «թասիբի գցելու» կամ այլ նման դրդապատճառներով, որպեսզի ԱԺ-ն իր քվեարկությամբ մերժած լիներ գլխավոր դատախազի միջնորդությունը: Սակայն այդպիսի բան տեղի չունեցավ, եւ «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձեւաչափն աշխատեց բացառապես բոյկոտի վրա։ Ուրիշ աշխատելու տեղ չկար»։
«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցնում է. - «Ձեզ չի՞ մտահոգում, որ խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտում է ԱԺ աշխատանքները»։ Պատասխան. - «Որքան հիշում եմ, ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ ա՛յս քառօրյան են բոյկոտում, իսկ հետագա մասնակցության հարցը դեռ պետք է քննարկեն։ Իհարկե, բոյկոտն էլ քաղաքական գործընթացների դրսեւորման ինչ-որ ձեւ է, բայց, կարծում եմ, դա քաղաքական անհամաձայնության ամենավերջին դրսեւորումն է։ Եթե կան ինչ-որ խնդիրներ, տարակարծություններ, դրանք կարելի է հաղթահարել քննարկումների, սուր ծայրերը մեղմելու, ոչ թե ավելի սրելու ճանապարհով»։
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել է աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Կաշառակերներին բռնելուց՝ պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք խիստ կսահմանափակեն, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես բացառեն պետական պաշտոնյայի եւ քաղաքացու շփումը: Կաշառակերը երբեք հենց սկզբից կաշառք չի պահանջում՝ նրա մարտավարությունն այլ է. նա սկսում է ամեն ինչ «բարդացնել», ուղարկում է ձեզ տարբեր թղթերի ետեւից, հետո ամեն մի այդ թղթի մեջ թերություններ է գտնում եւ դարձյալ շաբաթներով եւ ամիսներով չի մատուցում ձեզ այն ծառայությունը, որը պարտավոր է մատուցել: Եվ ահա, երբ վերջնականապես զզվում եք այդ վազվզոցից, նա զգում է, որ դուք արդեն հասել եք «անհրաժեշտ կոնդիցիայի» եւ ակնարկում է, որ կարող է լուծել ձեր հարցը, ինչպես նաեւ հույս հայտնում, որ դուք նրա լավության տակից դուրս կգաք»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ շփումներում ամենավերին մակարդակներում անգամ դեմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության՝ պետական մակարդակով իրականացվող Հայրենակիցներ ծրագրին: Այդ ծրագիրը իրականացվում է ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Դրա իմաստը այն է, որ տվյալ երկրի քաղաքացիները դիմում են ծրագրին եւ ստանում Ռուսաստանի քաղաքացիություն, բնակարան եւ աշխատանք Ռուսաստանում ու մեկնում այնտեղ ապրելու: Եվ ահա, կառավարությունը հայտարարում է, որ դեմ է արտահայտվել այդ ծրագրի՝ Հայաստանում իրականացմանը: Սակայն հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է ծրագիրը դեռ մինչեւ հիմա շարունակվում, եթե Հայաստանը ամենաբարձր պետական մակարդակներով դեմ է արտահայտվել ռուսական այդ ծրագրին: Ինչո՞ւ ծրագիրը դադարեցված չէ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն ի զորու չէ լիարժեք կերպով սպասարկել սեփական շահը, քանի որ պետությունը, ըստ էության, իր ինքնիշխանությունը զիջել է Ռուսաստանին»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տեղեկացնում է. - «ԵԽԽՎ-ն` շատ բուռն, գրեթե լեզվակռվի հասնող թեժ քննարկումների եւ քվեարկության արդյունքում, գրեթե մի կերպ ընդունել է բանաձեւ, որով վերջապես սահմանել է քաղբանտանկյալ տերմինը: Սա, անկախ ամեն ինչից, շատ կարեւոր իրադարձություն է: Այսուհետ կարելի է ասել, որ եվրոպացի չինովնիկները դժվար կացության մեջ են հայտնվելու: 2008-ից հետո Հայաստան ժամանած այդ կառույցի ներկայացուցիչներին եթե հարց էր ուղղվում քաղբանտարկյալների մասին, նրանք հիմնականում հենց այդ տերմինի բնորոշման բացակայության վրա հղում անելով խույս էին տալիս: 2010-ին Հայաստան ժամանած ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը մամուլի ասուլիսի ժամանակ հենց նույն միտքն էր ասել: Ասել է թե` այս նախագծի հեղինակներն այնպես են արել, որ այժմ քաղաքական շահերը ավելի ցայտուն երեւան, եթե հանկարծ եվրոպական այդ կառույցի որեւէ ներկայացուցիչ խուսափի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց քաղբանտարկյալ անվանել»: