Մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Դավիթ Շահնազարյանի վերջին ասուլիսը: «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հանցագործ է, որ նա կեղծ փաստաթղթեր ներկայացնելով եւ ընտրություններ կեղծելով երկու անգամ ապօրինաբար դարձել է նախագահ, որ 2008 թվականի մարտի 1-ին հրամայել է կրակել ժողովրդի վրա եւ այլն: Իսկ ինչպե՞ս են այս ամենին արձագանքում Քոչարյանի «գրասենյակն» ու իշխանական քարոզչամիջոցները: Արձագանքները, մեղմ ասած, տարօրինակ են: Ոչ մի խոսք` այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը նման բաներ չի արել, ոչ մի խոսք` այն մասին, որ այդ ամենը զրպարտություն է: Դրա փոխարեն իշխանական լրատվամիջոցներն ընդամենը հրճվում են, որ Հայաստանը Հռոմի պայմանագրի անդամ երկիր չէ, հետեւաբար` Հաագայի միջազգային դատարանի իրավասությունները Հայաստանի վրա չեն տարածվում: Այսինքն, ոչ թե հանցանքի փաստերն են հերքվում, այլ դրանց համար պատասխանատվության ենթարկվելու հեռանկարները: Իբր` «շատ էլ լավ է արել, միեւնույն է` չեք կարողանալու պատասխանատվության ենթարկել»:
Թեման շարունակում է «Գոլոս Արմենիի»-ն. - «Դավիթ Շահնազարյանը երկար ու ձանձրալի համեմատություններ արեց Քոչարյանի եւ սերբ արմատականների միջեւ, եւ չնայած ադրբեջանցիներն ամեն անգամ նրան առիթ էին տալիս մտածելու, որ Քոչարյանն ավելի շատ Կարաջիչին, քան Միլոշեւիչին է նման, մեր քողազերծողը նախընտրում է հենց հարավսլավական նախկին նախագահի անձը: 2003 թվականի փետրվարին, նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, քայլելով միջազգային նորաձեւության հետեւից, նա Քոչարյանին համեմատում էր Սադամ Հուսեյնի հետ: «Իր վերջին գործողություններով, ռեպրեսիաներով, միջազգային հանրության հանդեպ արհամարհանքով Քոչարյանը նոր հայտ է ներկայացրել եւ հավակնում է Սադամի դափնիներին: Նախկինում ես ասել եմ, որ Քոչարյանը քրեական հանցագործ է, եթե ինքը համաձայն չէ, թող ինձ դատի տա», - Շահնազարյանի խոսքերն է մեջբերում թերթը:
«Ժամանակ»-ի զրուցակիցն է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, այժմ` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը: Նա ասում է. - «Հաշվի առնելով այն, որ այդ դիվանագիտությունը «ֆուտբոլային» են անվանում, կարծում եմ, որ այս խաղի արդյունքը հետեւյալն է` մեկուկես միավոր Թուրքիային, մեկ` Հայաստանին: Այսինքն` Թուրքիան ստացավ սահմանների ճանաչում եւ ենթահանձնաժողով. Այս երկրորդ հարցով Թուրքիան կես-կես արդյունք ստացավ, քանի որ հանձնաժողովը տեսականորեն կարող է հանգել մի եզրակացության, որ այն, ինչ տեղի է ունեցել` ցեղասպանություն էր: Հայաստանը ստացավ մեկ գոլ` Լեռնային Ղարաբաղի հարցի շաղկապումը արձանագրություններում չամրագրվեց, սա կարելի է հաջողություն համարել: Մեկ հանգամանքի վրա էլ կուզենայի ուշադրություն հրավիրել. Ղարաբաղյան շարժման սկզբում, երբ Հայաստանը գնում էր անկախության` քաղաքական ուժեր կային, որոնք դեմ էին դրան, օրինակ` կոմունիստները, Դաշնակցությունը հիմնավորում էին իրենց դիրքորոշումն այսպես, որ պետք չէ անկախանալ, քանի որ եթե անկախանանք, Թուրքիան` որպես ոճրագործ պետություն, կհարձակվի մեզ վրա եւ կբնաջնջի այսօրվա Հայաստանի ժողովրդին էլ: Սակայն ի՞նչ պատահեց. Թուրքիան նախ ճանաչեց մեր անկախությունը, իսկ այս արձանագրություններով, որքան մենք ենք ճանաչում նրա սահմանները, Թուրքիան էլ ճանաչում է իր սահմանները մեզ հետ: Այդ իմաստով` արձանագրությունները նաեւ գոյություն ունեցող վախի հարցը լուծեցին` Թուրքիան ճանաչեց մեր սահմանները»:
Lragir.am-ը գրում է. - «Ինչու են ոսկու շուկաների աշխատակիցները կազմակերպված բողոքում միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Դա իսկապես հետաքրքիր է: Միամիտ կլինի մտածել, որ նրանք միայն վարչապետի դեմ բողոքելու պատճառ ունեն: Օրինակ, դժվար է պատկերացնել, որ այդ շուկաների աշխատակիցները կարող են նույն կազմակերպվածությամբ պայքարել որեւէ կեղծված ընտրության դեմ, պահանջելով իրենց ձայնը: Մինչդեռ չէ որ ամեն ինչ սկսում է հենց դրանից` կեղծված ընտրությունից: Եթե ընտրությանը քաղաքացու ձայնը չի լսվում, ապա բացառվում է, որ այդ ձայնը լսվի ընտրությունից հետո: Իսկ եթե լսվի, ապա դա նախ եւ առաջ իշխանությանն է պետք, կամ դրա ինչ-որ մասին, վերջում նոր գուցե նաեւ այդ ձայնը հանող քաղաքացուն: Լավ է, որ ոսկու շուկաների աշխատակիցները կարողանում են համախմբված պայքարել իրենց որեւէ հարց լուծելու համար: Բայց մեծ հաշվով, քաղաքացիների հարցը դրանով չի լուծվում: Դրանով իշխանությունն իր թե ներքին հարցերն է լուծում, թե լիցքաթափում է հասարակական էներգիան, որը կարող էր ծառայել հենց քաղաքացիների կարեւոր հարցը` ընտրության խնդիրը լուծելուն»:
Ըստ «Հրապարակ»-ի, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, երեկ այսպես է հերքել այն լուրերը, թե ինքն է հանրապետության ոչխարները արտահանում Իրան. - «Ես կյանքումս մի ոչխար տեղափոխած չկամ, կյանքում մի չոբան տեսած չկամ: Ես նի պրիչոմ, դա հնարած մղձավանջ ա»: