«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իշխանությունների կարծիքով, անցնող տարվա մեծագույն նվաճումը հայ - թուրքական արձանագրություններն էին, մինչդեռ ընդդիմությունն այդ արձանագրությունների ստորագրումը համարում է անցնող տարվա մեծագույն կորուստը: Եվ սա` այն դեպքում, երբ հայ - թուրքական «գործընթացն» առայժմ որեւէ կոնկրետ արդյունք չի տվել: Այսինքն, ստացվում է, որ իշխանությունները «մեծագույն նվաճում» են համարում մի գործընթաց, որը նոր միայն սկսվել է, առայժմ ընթանում է մեզ համար անցանկալի հունով, ու դեռ հայտնի էլ չէ` ընդհանրապես կհասնի՞ իր ավարտին, թե ոչ»:ԼՐԱՑՎԱԾ