«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «ԵԽԽՎ նստաշրջանում ծավալվող իրադարձությունները պայմանավորված են բացառապես մեր Ազգային ժողովի ղեկավարության ապաշնորհ ու անհեռատես վարքով: Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելն արդյո՞ք այնպիսի գերխնդիր էր, որ Հայաստանի հարցը դառնար ԵԽԽՎ հատուկ քննարկման առարկա, եւ մեր պատվիրակության մանդատներն էլ չճանաչվեին: Եվ անգամ եթե այդ խնդիրն ի վերջո Դավիթ Հարությունյանի ջանքերի արդյունքում լուծվի, եւ մանդատները ճանաչվեն, արժե՞ր արդյոք այս աղմուկը վերջնարդյունքին: Ի վերջո, վերջին մի քանի տարում միջազգային կառույցները, մանավանդ ԵԽԽՎ-ն, Հայաստանի հարցը քննարկում են բացառապես բացասական կոնտեքստում, եւ այս կառույցներում մեր երկրի որոշակի իմիջ է ձեւավորվել: Երբեմն չէր խանգարի ինչ-որ քայլեր անելուց առաջ մտածել նաեւ այս մասին»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այսպիսով, Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպումը կայացավ: Առանձնապես ցավոտ չէր: Հիմա՝ այն մասին, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը այս բանակցություններում: Ըստ էության, այս հարցին անուղղակիորեն պատասխանել էր ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ Սոչիի հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտարարելով բառացիորեն հետեւյալը. «Որ կնքվի պայմանագիր, եւ դրանից հետո, համաձայն այդ պայմանագրի, սկսվի, այսպես կոչված, տարածքներ հանձնելը եւ այլն, չեմ կարծում, թե բանը դրան կհասնի: Մինչեւ դրան հասնելը դեռ շատ ջրեր կհոսեն»: Այսինքն, հայկական կողմը շատ լավ գիտակցում է, թե ինչ ուղղությամբ են ընթանում բանակցությունները, եւ որն է լինելու դրա վերջը: Լինելու է այն, որ պայմանագիր է ստորագրվելու, եւ հայկական ուժերը դուրս են բերվելու ազատագրված տարածքներից: Մի խոսքով, մեր հույսն այն է, որ «դեռ շատ ջրեր կհոսեն»: Սա ինքնին բավականին ախմախ դիրքորոշում է, բայց եթե հարցին նայում ես այս տեսանկյունից, Սոչիի հանդիպումը լիովին կարելի է հաջողված համարել»:
«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի այցին Իրան. - «Հայաստանի երկրորդ նախագահի մասնավոր այցը Թեհրան, դրան հաջորդող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի երեւանյան բանակցությունները, իսկապես որ հետաքրքրական զարգացումներ նշմարեցին մեր տարածաշրջանում, մասնավորապես հայ-իրանական հարաբերություններում։ Պատահական չէ, որ Թեհրանում գտնվելու օրերին Հայաստանի երկրորդ նախագահը խոր գոհունակություն է հայտնել իր կառավարման շրջանում իրականացված եւ այսօր էլ իրականացման գործընթացի մեջ գտնվող համատեղ էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի հետ կապված։ Ավելին՝ Քոչարյանը հայտարարել է, որ «որպես պաշտոնաթող նախագահ այսօր էլ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել հայ-իրանական բարեկամության ամրապնդմանը եւ գործակցության խորացմանը»։ Կարծում ենք, սրանով ամեն ինչ ասված է, քանզի Հայաստանի ներկա ու նաեւ նախկին ղեկավարները չեն կարող այլեւս նստել ու սպասել այն պահին, երբ Արեւմուտքը լուրջ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա եւ ոչ թե խոսքերով, այլ գործով հանդես կգա հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հիմնախնդիրների հստակ տարանջատման օգտին»։
Թեման շարունակում է lragir.am-ը՝ գրելով. - «Որեւէ մեկը, ով պնդում է, որ Հայաստանին պարտադրում են ինչ որ բան ստորագրել, դեռեւս հստակ չի փաստարկել, թե իսկ ինչու են Հայաստանին այդ բանը պարտադրում: Օրինակ, ինչու են Հայաստանին պարտադրում դուրս գալ ազատագրված տարածքներից: Ասում են, թե դա անում են, որ այնտեղ միջազգային ուժեր տեղակայվեն, քանի որ դա Իրանի սահմանն է, կա իրանական միջուկային ծրագրի խնդիր, որ միջազգային հանրությունը պատրաստվում է Իրանին հարվածելուն, եւ այդ կարգի այլ բաներ: Բայց այդ հիմնավորումը մեղմ ասած մանկական է: Մանկական է այն առումով, որ, նախ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գրեթե տրամագծորեն տարբեր մոտեցումներ ունեն իրանական խնդրի վերաբերյալ: Դրանից բացի, խաղաղապահ ուժերն այն ուժերը չեն, որոնք արդյունավետ ռազմական գործողություն ծավալեն Իրանի դեմ: Երրորդ, Իրաքի եւ Աֆղանստանի փորձը թերեւս ցույց տվեց, որ ցամաքային գործողությունը, առավել եւս Իրանի դեմ, կլինի ռազմավարական լուրջ սխալ, որ թույլ կտա Արեւմուտքը: Դրանից էլ բացի, Ադրբեջանը թերեւս երբեք չի համաձայնվի հայերից տարածքը հետ վերցնել ու տալ Արեւմուտքին, որ այն այդ տարածքը օգտագործի Իրանի դեմ ագրեսիայի կամ ճնշումների համար: Ադրբեջանն այդ դեպքում դառնալու է Իրանի թշնամի, իսկ դա, մեղմ ասած, այդքան էլ հաճելի բան չէ նույնիսկ գերտերության համար, ուր մնաց Ադրբեջանի նման պետության»:
«Ժամանակ»-ը գրում է. - «ՀՀ իշխանությունն այնքան կամայականություններ, անօրինականություններ է թույլ տվել, այնպիսի մասշտաբներով եւ այնպիսի քանակությամբ, որ թվում է, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունից Զարուհի Փոստանջյանի դուրսմղումը, որ տեղի է ունենում Հովիկ Աբրահամյանի որոշումով, ընդամենը կաթիլ է ջրում, ընդ որում՝ ոչ այնքան նշանակալի ու վճռորոշ կաթիլ: Բայց համեմատության մեջ ոչ այդքան կարեւոր եւ վճռորոշ թվացող երեւույթը ԵԽԽՎ-ի համար կարծես թե շատ ավելի մեծ նշանակություն է ունենում, քան այն ավելի մեծ, ավելի ցինիկ, ավելի հակաժողովրդավար գործողությունները, որ կատարվում են Հայաստանում ընդդիմության եւ նրա համակիրների հանդեպ: Համենայնդեպս, հանգամանքը, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը չի հաստատել հայաստանյան պատվիրակության մանդատը, վկայում է, որ վեհաժողովի համար հայաստանյան պատվիրակության կազմի հետ կապված որոշումը այնքան էլ անկարեւոր հարց չէ»: