ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակն արձագանքել է Ադրբեջանի բանակի ԳՇ պետի նախօրեի քննադատությանը։
Իրավաբանն ընդգծում է՝ տուժող և վկա երեխաների հետ իրավապահները նույն մեթոդով պետք է աշխատեն, ինչը, նրա կարծիքով, երեկ չեն արել:
Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ Խաչատուր Բալասանյանը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն քրեական վարույթի շրջանակում։
«Ազատությունը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածների հետևանքով չորս հարկանի շենք է փլուզվել, իսկ ութ հարկանին՝ վնասվել։
Գարեգին Բաղրամյանը առանց մանրամասների միայն հաստատեց, որ իր որոշման պատճառը էներգետիկ խնդիրներն են:
Երևանն, ըստ Արցախի օմբուդսմենների, բավարար քայլեր չի ձեռնարկում գերիներին ազատ արձակելու համար։
Երեք տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը 4 միավորով երկրորդն է:
Սոցիալական ցանցերում աղմուկից հետո Կրթության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ դիմել են պատկան մարմիններին պարզաբանում ստանալու համար:
Արդյոք 32 տարվա վաղեմության պայմանագիրը կվերանայվի, Հայաստանի ԱԳՆ-ից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել, ինչն արել ենք։
Թե ինչում են մեղադրում Եղեգիսի 7 տարվա համայնքապետին, դեռ տեղեկություններ չի տալիս Հակակոռուպցիոն կոմիտեն։ Խոստացել են պատասխանել։
Բեռնել ավելին