«ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ, դինամիկ կառույց է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որը նվիրված է ԵԱՏՄ ստեղծման տասնամյակին:
Նիստին ներկա են Հայաստանի ղեկավարը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը:
Կրեմլում գործընկերներին հյուրընկալող Պուտինն, ով երեկ հինգերորդ անգամ է ստանձել Ռուսաստանի ղեկավարի լիազորությունները, բացման խոսքում գովեստով է արտահայտվել ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթի նշանակության մասին: Նա կարևորել է կառույցի աշխատանքը:
«ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ, դինամիկ կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի զարգացմանը, փոխադարձ ներդրումներին, գործնական կապերի ակտիվացմանը, համագործակցության կապերի ընդարձակմանը»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով, տնտեսական ցուցանիշներն ինքնին վկայում են ԵԱՏՄ կենսունակության և մեծ օգտակարության մասին:
«Փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ 45 միլիարդ դոլարից հասնելով 89 միլիարդ դոլարի: Ավելին, հաշվարկների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվում է ազգային արժույթով: Եվրասիական միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ առկա գնահատականների, 1.6 տրիլիոն դոլարից հասել է 2.5 տրիլիոն դոլարի, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով՝ 579 միլիարդ դոլարից հասնելով 923 միլիարդ դոլարի: Տնտեսական դրական միտուոմները շարունակվում են»,- ասել է Պուտինը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Փաշինյանը խոսում է ԵԱՏՄ-ն չքաղաքականացնելու մասին. արձագանքներ«Նախագահողը Հայաստանն է, բայց որոշեցինք հոբելյանական նիստն անցկացնել Մոսկվայում»
Ապա նա նշել է, որ թեպետ ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը, լիդերները որոշել են, որ հոբելյանական գագաթնաժողովը կգումարվի Մոսկվայում:
Դրանից հետո Պուտինը խոսքը փոխանցել է Հայաստանի վարչապետին, ով շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համյար և առաջարկել է միանգամից դռնփակ ձևաչափով անցնել օրակարգի հարցերի քննարկմանը:
Փաշինյանը Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա», - նշել է նա:
Թե՛ Երևանը և թե՛ Մոսկվան նշում են, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում կուտակվել են լուծում պահանջող խնդիրներ: Երեկ դրանց մասին ասուլիսում խոսել է Նիկոլ Փաշինյանը: Այսօր թեմային անդրադարձել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, թե կայանալիք բանակցություններն անհրաժեշտ են երկու կողմերին՝ խնդրահարույց թեմաների վերաբերյալ պարզաբանումներ անելու համար:
Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-Ռուսաստան, Ղարաղաղի հայաթափություն
Որոնք են փոխադարձ դժգոհությունները՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, խոսում է այդ կառույցի անբավարար աշխատանքի և անդամ պետություն Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները չկատարելու մասին: Քննադատությունների թիրախը ՀԱՊԿ-ն առաջնորդող Մոսկվան է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումըՀայաստանը նաև դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը Լեռնային Ղարաբաղում, ինչն անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակի նախաձեռնած և ռուս խաղաղապահների կողմից որևէ կերպ չկանխված գրոհներից հետո հանգեցրել է ամբողջ հայության տեղահանմանը:
Ըստ ռուսների, ճգնաժամի պատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները և պնդում, թե այդ ամենը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի փաստաթղթով ճանաչելու հետևանք է:
Ռուսական կողմը խոստորեն դատապարտում է Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումը և ասում, թե Հայաստանը գործում է արևմտյան երկրների հրահանգով, որի բուն նպատակը Ռուսաստանի դուրս մղումն է Հարավային Կովկասից:
Հայաստանի համար առաջնահերթությունն անվտանգությունն է
Երևանն արձագանքում է, որ Արևմուտքի հետ համագործակցությունն անվտանգության ասպարեզում ուղղված է երկրի ազգային շահերի պաշտպանությանն, իսկ հարևանի տարածքային ամբողջականության ճանաչելու և Տավուշում սահմանազատումը սկսելու նպատակը նոր պատերազմի կանխումն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպումըԱհա այդ բարդ հարցերը կլինեն Պուտինի և Փաշինյանի քննարկումների առանցքում: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան՝ ԵԱՏՄ միջոցառումներից հետո: