Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում են կառավարությունից։
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այդ հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմերի համար։
Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր մեկնել 2023-ի դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպումն այդ ժամանակ էր կայացել։