Մատչելիության հղումներ

Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումը


ՀԱՊԿ երկրների դրոշները
ՀԱՊԿ երկրների դրոշները

Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ին այսօր ասել է, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։

Դրա հետ մեկտեղ, ըստ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, և չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ դաշինքից։

ՀԱՊԿ-ի անդամները վեցն են՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Բելառուս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG