Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը, փոխանցեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ Սիմոնյանն ընդգծեց․ - «Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։

ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը նախատեսված է մայիսի 8-ին։

Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ դեռ որոշում չկա կմասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։

«Ազատության» ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանել էր․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:

Ի դեպ, հայ-ռուսական լարված հարաբերությունը ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ առաջիկայում Փաշինյանը և Պուտինը երկկողմ խնդիրները քննարկելու հնարավորություն կունենան, թե ե՞րբ է այդ հնարավորություն ստեղծվելու, Պեսկովը չէր մանրամասնել:

Փաշինյանն, իր հերթին, ասել էր՝ Պուտինի հետ չհանդիպելու պլաններ չունեն։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ապրիլի 20-ին Ստեփանավանում «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր գործադիրի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG