Մատչելիության հղումներ

Զախարովա․ Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպումը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մայիսի 10-ին Ղազախստանում կայանալիք հանդիպումը, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել այն աջակցությունը, որ «միտված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի արձանագրմանը»։

Նախարարները հանդիպելու են Ալմաթիում։

Միրզոյանն ու Բայրամովը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

XS
SM
MD
LG