Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այսօր այցելել է Կուրսկի մարզ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյան, արխիվ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 2-ին այցելել է Կուրսկի մարզ։

Նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովի հետ հանդիպմանը դեսպանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել առևտրատնտեսական և գիտամշակութային կապերը Կուրսկի մարզի հետ։ Ռուսական կողմի տվյալներով՝ Կուրսկի և Հայաստանի մարզերի միջև ապանքաշրջանառությունն այս տարվա չորս ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 2 միլիոն դոլար։

Հարությունյանը Կուրսկում այցելել է է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների դեմ հաղթանակի հուշահամալիր և Հայ-ռուսական բարեկամության պուրակ։

Նախօրեին դեսպանն այցելել էր Բելգորոդի մարզ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այցելել է ԲելգորոդՈւկրաինայում Հայաստանի դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն այցելել են Բուչա, հումանիտար օգնություն նվիրաբերել