Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն այցելել են Բուչա, հումանիտար օգնություն նվիրաբերել


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Կիևի մարզի Բուչա քաղաք, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տեր-Մարգարյանը։

Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։

Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։

Հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատություններին։

Տիգրան Տեր-Մարգարյանն ասել է, որ այս մարդասիրական օգնությունը «մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG