Մատչելիության հղումներ

Սիմոնյանը՝ Զախարովային. Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն Բուչա չի գնացել


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն ուկրաինական Բուչա չի գնացել, հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ստախոսության մեջ մեղադրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որը ասել էր՝ Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը»։

«Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է այն տարածքում, որտեղ խաղաղապահ գործունեություն էին ծավալում», - հավելեց նա։

Նախորդ շաբաթ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն ու Երևանի Նոր Նորքի ղեկավարն էին այցելել Բուչա, հումանիտար օգնություն նվիրաբերել։

  • ԱԺ նախագահն ավելի վաղ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։
  • Նրա ելույթի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանին ուղղված նամակով պարզաբանում էր խնդրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG